Սաակաշվիլին Զելենսկիին խնդրել է իրեն քաղաքացիական ռազմագերի ճանաչել և փոխանակման շրջանակում վերադարձնել Ուկրաինա

Լուրեր

29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:13
Ադրբեջանն Ուկրաինային շուրջ 40 տոննա սարքավորումներ է փոխանցել կրիտիկական ենթակառուցվածքների համար
29.07.2026 | 17:08
Կլինի պրոցես, եթե որևէ մեկը խախտել է մեր կանոնադրությունը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:00
90 միլիոն դրամ ծախս, խափանված համակարգ․ ինչու ընտրություններից առաջ անհասանելի դարձավ ԿԿՀ հայտարարագրերի ռեեստրը
29.07.2026 | 16:55
Եթե այս հարցն արագ չլուծվի, դա կլինի ԵՏՄ-ի վերջի սկիզբը․ Փաշինյանը՝ Պուտինի հետ զրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:50
ԵՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ, ողջ ԵՏՄ խնդիրն է. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:41
Ովքեր են ԱԺ հանձնաժողովների ղեկավարի թեկնածուները․ Փաշինյանը ներկայացրեց ընտրության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:37
Պալերմո տեսակի պղպեղի ու սմբուկի արտահանման համար կառավարությունը փոխհատուցում կտա
29.07.2026 | 16:30
Շաբաթների ընթացքում ՀԷՑ-ը կառավարության կողմից հանրային գերակա շահ կճանաչվի. Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:19
Թուրքիայում անտառային հրդեհներ են մոլեգնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 16:10
Նեյմարն ավարտեց կարիերան Բրազիլիայի հավաքականում
29.07.2026 | 16:04
Մահափորձ Տուլայում ԱԹՍ-ներ մշակող ընկերության ղեկավարի դեմ
29.07.2026 | 15:55
Կուսակցությունների խոշոր նվիրատու 202 անձի եկամուտները կասկած են առաջացրել. նյութերը ԿԿՀ-ն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե 
29.07.2026 | 15:49
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզային վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին, որը ներկայում գտնվում է վրացական բանտում, դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ իրեն ռազմագերիների ցուցակում ընդգրկելու համար։

Նոյեմբերի 13-ին իր Ֆեյսբուքյան էջում ուկրաիներենով հրապարակված դիմումում Սաակաշվիլին նշել է. «Բացարձակ ակնհայտ է, իմ հետապնդումն ու ճակատագիրը կապված են պատերազմի հետ»։

Քաղաքական գործիչը շեշտել է, որ ինքն Ուկրաինայի քաղաքացի է, եղել է Ուկրաինայի Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, որտեղ աշխատել է Զելենսկիի ղեկավարության ներքո։

«Պուտինը սկզբից պահանջել է իմ նկատմամբ վրեժխնդրություն, իսկ Մեդվեդևն ու Լավրովը բազմիցս պարծեցել են իմ բանտարկությամբ»,- հայտարարել է Սաակաշվիլին։

«Ես կցանկանայի խնդրել ձեզ, ինչպես 2019 թվականին, երբ վերադարձրեցիք իմ անօրինականորեն չեղյալ հայտարարված Ուկրաինայի քաղաքացիությունը, խնդրում եմ ինձ՝ որպես Օդեսայի մարզային պետական ​​վարչակազմի նախկին ղեկավարի և Ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի, որն անօրինականորեն պահվում է Վրաստանի ռուսամետ ռեժիմի կողմից, ներառել այս պատերազմի քաղաքացիական գերիների ցուցակում՝ համապատասխան իրավական հետևանքներով։ Ես գիտեմ, որ ուկրաինացիները չեն լքում իրենցներին, և ես հույսս դնում եմ ձեզ վրա»,- նշել է Սաակաշվիլին։

Նա Զելենսկիին դիմել է հիվանդանոցից բանտ վերադառնալուց հաջորդ օրը։

Միխեիլ Սաակաշվիլին կալանքի տակ է 2021 թվականի հոկտեմբերից՝ նա կալանավորվել է Վրաստան վերադառնալուց կարճ ժամանակ անց։ Նրա առողջական վիճակը զգալիորեն վատթարացել է կալանքի տակ։ 2022 թվականի մայիսից նա բուժում էր ստանում Թբիլիսիի «Վիվամեդի» կլինիկայում։ Սաակաշվիլիի նկատմամբ կայացված համակցված դատավճռի համաձայն՝ նա պետք է մնա բանտում մինչև 2034 թվականի ապրիլի 1-ը։

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս կոչ են արել Վրաստանին Սաակաշվիլիին փոխանցել Կիևին՝ բուժման համար։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Ռուսաստանը, վրացական իշխանությունների միջոցով, սպանում է Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին»։ Սակայն Վրաստանի իշխող «Վրացական երազանքը» մերժել է այս կոչերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի