Պենտագոնը հայտարարել է թմրավաճառների դեմ նոր գործողության մեկնարկի մասին

Լուրեր

29.07.2026 | 18:49
Բաքվի դատարանը որոշում է կայացրել լրտեսության մեջ մեղադրվող Ֆրանսիայի քաղաքացու վերաբերյալ
29.07.2026 | 18:30
Քարսիթի պահանջը հաճախ է անտեսվում․ 6 ամսում կազմվել է 7165 արձանագրություն
29.07.2026 | 18:21
6 զոհի գործով նախաքննությունն ավարտվել է․ մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
29.07.2026 | 18:18
Հրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից
29.07.2026 | 18:15
Նոր սահմանափակումնե՞ր, թե՞ հին կանոնների վերահաստատում․ ինչ է ցույց տալիս Սիմոնյանի և Ռուբինյանի ընդունած որոշումների համեմատությունը
29.07.2026 | 18:13
Տրամաբանական է, որ չեն հրավիրել. Խանդանյանը` Գարեգին Բ-ի` ԱԺ նիստին մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 18:10
Փաշինյանը՝ Գարեգին 2-րդին ԱԺ հրավիրելու մասին // Լիլիթ Մակունցը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 18:02
Փաշինյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:53
Զելենսկին Թրամփից 300 Patriot հրթիռ է խնդրել՝ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ ոլորտը պաշտպանելու համար
29.07.2026 | 17:50
«Ալաշկերտը» ժամանել է Ռումինիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:45
Իմ կարգի մարդը կարա՞ նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:38
Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով․ Փաշինյանը՝ ԱԺ անդրանիկ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:31
Եղոյանը չի վերընտրվել. Սոնա Ղազարյանն է ընտրվել Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:23
Չի ուզել, չի շնորհավորել, բայց ինքն ո՞ւմ հետ էր խոսում․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 17:17
Այո, ես ընտրվեցի առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու. Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է Արևմտյան կիսագնդում թմրավաճառների դեմ նոր գործողության մեկնարկի մասին, որը կոչվում է «Հարավային նիզակ»՝Southern Spear, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Այս առաքելությունը կպաշտպանի մեր հայրենիքը, կհեռացնի թմրաահաբեկիչներին մեր կիսագնդից և կապահովի մեր երկրի անվտանգությունը թմրանյութերից, որոնք սպանում են մեր ժողովրդին։ Արևմտյան կիսագունդն Ամերիկայի տարածքն է, և մենք կպաշտպանենք այն»,- գրել է Հեգսեթը X սոցիալական ցանցում։

ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ գործողությունը կղեկավարեն այդ նպատակով ստեղծված հատուկ նշանակության խումբը և ԱՄՆ Հարավային հրամանատարությունը (Southcom): Southcom-ն արդեն իր տրամադրության տակ ունի USS Gerald R. Ford ավիակիրը: Այն կմիանա այլ ռազմանավերին, միջուկային սուզանավին և Պուերտո Ռիկոյում տեղակայված ինքնաթիռներին:

Սեպտեմբերի սկզբից ի վեր ամերիկյան նավերը պարբերաբար հարվածներ են հասցնում միջազգային ջրերում գտնվող այն նավերին, որոնք Վաշինգտոնը կասկածում է վենեսուելական թմրավաճառների հետ կապերի մեջ։ Միաժամանակ, ԱՄՆ-ն նավերի խումբ է տեղակայել Վենեսուելայի ափերի մոտ՝ վկայակոչելով թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը, և կործանիչներ է տեղակայել Պուերտո Ռիկոյում։

Ըստ The New York Times-ի՝ Վաշինգտոնը մշակել է հակամարտության սրման մի քանի սցենարներ, այդ թվում՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունից բռնի հեռացումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի