«Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դերակատարում կունենա ուղիղ և անարգել կապերի հաստատման համար»․ Ալիև

Լուրեր

02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
02.10.2026 | 17:22
«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 17:14
ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ
02.10.2026 | 17:05
Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո
02.10.2026 | 16:58
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը
02.10.2026 | 16:57
Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:49
Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարանցման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան
02.10.2026 | 16:41
Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 16:34
Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել
02.10.2026 | 16:30
«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին․ ՀԿԱԾ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին, այսպես կոչված,«Զանգեզուրի միջանցք» եզրույթն է օգտագործել, այս անգամ՝ Արցախի հայաթափված մայրաքաղաք Ստեփանակերտում «Միջազգային տրանսպորտային գծերի անվտանգության ապահովման գործում հատուկ ծառայությունների դերը» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում։

«Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դերակատարում կունենա մեր երկրների միջև ուղիղ և անարգել կապերի հաստատման համար: Այս նախագիծը կմեծացնի բեռնափոխադրումների ծավալը և զգալիորեն կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունը։ Սակայն մեր տրանսպորտային հանգույցների աճող դերը դրանք դարձնում է ապակառուցողական ուժերի թիրախ: Մեր տրանսպորտային և կապի գծերը բախվում են միջազգային ահաբեկչության, միջազգային կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության և կիբերսպառնալիքների, որոնք ուղղված են կարևորագույն տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարման համակարգերի կաթվածահարմանը»,- հայտարարել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ միջոցառմանը մասնակցում են եղբայրական երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, սակայն չի ասվում, որ երկրների մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ալիևը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի բացումն օգուտ կբերի Կենտրոնական Ասիայի բոլոր երկրներին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի