Եղիշե Մելիքյան․ Հպարտ եմ իմ տղաներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում անդրադարձել է Հունգարիայի հավաքականից կրած 0։1 հաշվով տնային պարտությանը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի խաղում:

«Արդեն որերորդ հանդիպումն է մեզ համար ափսոս խաղ է ստացվում։ Ունեինք հնարավորություն չպարտվելու, նաև՝ հաղթելու, բայց պարտվում ենք։ Ափսոսանքով եմ ասում այս ամենը, բայց հպարտ եմ իմ տղաներով։ Այն, որ կա թիմային ոգի, միասնություն, թիմ, սրտանց աշխատում են, այդ ամենը սրտանց ուրախացնում է։ Շնորհավորում եմ մրցակցին և հաջողություն եմ մաղթում։ Չեմ կարող ասել, որ արժանի չէին, մեր սխալների մասին կմտածենք, կվերլուծենք ու կշարժվենք առաջ։

Ընդմիջմանը լավ աշխատանք տարանք, ավելի շատ՝ հոգեբանորեն։ Տակտիկապես մեծ փոփոխություն չկատարեցինք։ Առաջին կեսում մրցակիցը սադրում էր մեզ, որպեսզի դուրս գայինք, մեր բլոկը կոտրվեր, իսկ իրենք օգտագործեին օղակների միջև տարածությունները։ Ինչ-որ աշխատում է կատարեցի, և երկրորդ խաղակեսը փոխվեց։

Ընդմիջմանը զայրացա և մեր առաջին գծի ֆուտբոլիստներին ասացի, որ շատ հեշտ են կորցնում գնդակը, ինչի պատճառով ճնշումը մեր պաշտպանության վրա էր։ Պետք էր առջևի գծում գնդակ պահել, որպեսզի մեր պաշտպանությունը շունչ քաշեր։ Կային ֆուտբոլիստներ, որոնց ընդմիջմանն ասացի՝ ձեզ 10 րոպե ժամանակ, որ խաղաք ուրիշ ֆուտբոլ, այլապես կարող եք այլևս մեկնարկային կազմ չտեսնել։

Թիմը մի քանի քայլ առաջ է կատարել։ Մենք ունենք լավ կոլեկտիվ, միասնություն, թիմային ոգի, խաղային ծրագիր և գիտենք՝ ինչ ենք ուզում։ Նորմալ է, որ ամեն ինչ չէ, որ ստացվում է, քանի որ մեր մրցակիցներն ուժեղ թիմեր են։ Ամեն դեպքում, թիմը գիտի ինչ է անում դաշտում, իսկ դա շատ կարևոր է ապագայի համար։ Շատ հարցեր են լուծվել։ Ամենակարևորը՝ այս խաղը ցույց տվեց, որ կա մրցակցությունը։ Ոչ մի ֆուտբոլիստ չպետք է իմանա, որ մյուսից ավելի լավն է։ Վստահ եմ, որ այստեղի տղաների վստահությունը կավելանա։ Վատը նա է, որ մենք միավորներ չենք հավաքում, ինչի համար ներողություն եմ խնդրում։ Շնորհակալ եմ մեր երկրպագուներին ադեկվատ արձագանքի համար։ Դա ինձ մոտիվացնում է։

Պետք է ճիշտ գնահատել մեր թիմի ռեսուրսը, մենք չենք կարող կայունություն պահել ու առավելություն ունենալ 90 րոպեի ընթացքում։ Առայժմ մենք չունենք այդ հնարավորությունը։ Այո, առաջին խաղակեսում մրցակիցը վերահսկում էր գնդակը, բայց դա մեր պլանն էր։ Մենք չենք կարող «Լիվերպուլի» խաղացողների դեմ խաղանք բարձր պրեսինգով։ Առայժմ մենք պատրաստ չենք մեծ ճնշում գործադրել նման հավաքականների դեմ խաղերում։

Չեմ կարծում, որ սխալվել եմ մեկնարկային կազմի հարցում։ Բայց կարող եմ ասել, որ փոխարինման մտած խաղացողներն ուժեղացրին խաղը։

Ինչ վերաբերում է իմ դեղին քարտի դրվագին, զայրացա, մրցավարն էլ զգուշացրեց ինձ։

Պորտուգալիայի դեմ խաղում մեր ամբողջ ուժն ու ռեսուրսը ներդնելու ենք։ «Թուր ու դանակով» պետք է գնանք»,- ասել է մարզիչը։

Հիշեցնենք, որ այդ պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը կորցրել էր 2026թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի արգելքը հաղթահարելու շանսերը: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընտրական փուլը կավարտի նոյեմբերի 16-ին Պորտուի «Դրագաու» ստադիոնում՝ մրցելով խմբի առաջատար Պորտուգալիայի հավաքականի հետ։