«Մի դրամի ուժը»` AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնի գլխավոր աջակից

Լուրեր

02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Արդեն տեղեկացրել ենք, որ  IDBank-ի և Իդրամի Սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» նախաձեռնության 2025թ․ նոյեմբեր ամսվա շահառուն օրերս տեղի ունեցած «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնն է, որի նպատակն է խթանել արհեստական բանականության հիմքով գործիքների և լուծումների մշակումը՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանությանը և ոլորտի տեղական ու միջազգային խնդիրների հաղթահարմանը:

««Մի դրամի ուժի» կարևոր ուղղություններից մեկը բնապահպանությունն է ու այս տեսանկյունից հեքըթոնը շատ հետաքրիր էր մեզ, որովհետև փաստացի տեխնոլոգիական առաջընթացը տվյալ դեպքում ծառայեցվելու է կենսաբազմազանության ապահովմանը, ինչը, կարծում ենք, կենսական է Հայաստանի բնության համար։ Առհասարակ, IDBank-ն ու Իդրամը մշտապես աջակցում են հենց այնպիսի ծրագրերի, որոնք միտված են ապագային,  և այս նախաձեռնությունը դրանցից մեկն է»,- նշեց IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Նշենք, որ AI4Biodiversity: AI Solutions for Nature ազգային հեքըթոնն անցկացվել է 2026թ-ին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում: Միջոցառումն իրականացվել է «Քայթլաբ» գիտահաղորդակցման ընկերության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (EIF) և «Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE)» ՀԿ-ի՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ։

Մեկ ամբողջ օր Ինժեներական քաղաքի Բարձր տեխնոլոգիական աքսելերատորում մասնակից թիմերը ներկայացրել են իրենց  գաղափարները, ստացել խորհրդատվություն ոլորտային փորձագետներից։ Մենթորների շարքում, որպես ֆինանսական հարցերով խորհրդատու, ներգրավված է եղել նաև IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրինության վարկավորման վարչության ՓՄՁ վարկավորման համակարգող Մերինե Ռևազյանը։

Միջոցառման ձևաչափի, մասնակիցների և առաջիկա նպատակների մասին խոսելիս, հեքըթոնի համակազմակերպիչ, ֆոնդահայթայթման պատասխանատու Մերի Մամիկոնյանը նշեց․ «Մենք փորձել ենք երկու նորարար ոլորտներ միացնել և կանաչ ծրագրերի լուծումները ստանալ 21-դ դարի տեխնոլոգիաների կիրառմամբ և, իհարկե, ներառել ենք երիտասարդների, որոնք ցանկություն ունեն այդ ոլորտում զարգանալ։ Խոսքը հիմնականում երիտասարդ IT ոլորտի ներկայացուցիչների և կենսաբազմազանության ապագա մասնագետների մասին է։ Նշեմ, որ առաջիկայում պատրաստվում ենք COP17-ի շրջանակում կազմակերպել միջազգային հեքըթոն, որն արդեն համաշխարհային մասշտաբով կմիավորի տարբեր երկրների մասնագետների և նորարարների»։

Հեքըթոնի մրցանակային՝ 3,500,000 ՀՀ դրամ ֆոնդը, տրամադրել են IDBank և Իդրամ ընկերությունները՝ «Մի դրամի ուժը» նախագծի շրջանակում` հաղթող թիմերին տրանադրելով Idcoin-ներ, որոնք կարող են օգտագործվել նախագծերը կյանքի կոչելու, անհրաժեշտ հումքը գնելու նպատակով: Նշենք, որ idcoin-ներով կարելի է վճարել 25000-ից ավելի վաճառակետում, որտեղ կա Իդրամով վճարման հնարավորություն:

Ժյուրիի անդամ, IDBank-ի Խորհրդի անդամ Ելենա Խաչվանքյանի համոզմամբ՝ բոլորիս գիտակցության մեջ պիտի ամրագրվի, որ կենսաբազմազանությունը չափազանց կարևոր գործոն է ցանկացած միջավայրի ու նաև մեր երկրի բնության առողջության համար․ «Այն բոլոր հարցերն ու խնդիրները, որ այսօր քննարկվել են, իրականում ակնհայտ ուղիղ կապ ունեն մեր այսօրվա ապրելակերպի, ու նաև նրա հետ, թե ինչպես են ապրելու մեր երեխաները։ IDBank-ի ԿՍՊ քաղաքականությունը ամրագրում է սկզբունքներ, որոնք կարևորում են բոլորի բարեկեցիկ ապագան և հավասար տնտեսական զարգացումը, հետևաբար՝  նաև  կենսաբազմազանությունը։ Եթե այսօրվա ներկայացված նախագծերի  նույնիսկ մի մասը իրագործվի և հետագայում մեծանան ու դառնան ավելի կայուն և մեծ նախագծեր, էական փոփոխություն տեղի կունենա ոլորտում»,- հավելեց Ելենա Խաչվանքյանը։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ