Հայաստանում հայտնաբերվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը
Հասարակություն
12.11.2025 | 18:58
Հայաստանում ձերբակալվել է քրեական հեղինակություն համարվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հայտնելով, որ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել սպանության, խարդախության, հանցավոր կազմակերպություն կազմակերպելու հոդվածներով։ Ըստ նույն աղբյուրի՝ ձերբակալումից հետո Ռուբեն Թաթուլյանն ազատ է արձակվել։
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները նշված անձին հայտնաբերել և ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին»,- հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Այս պահին Թաթուլյանն ազատության մեջ է, թե՝ ոչ, մեզ հայտնի չէ։
Արաքս Մամուլյան