Եղիշե Մելիքյան․ Առաջիկա խաղերում ես չեմ մտածում խմբից դուրս գալու կամ հաղթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
Բոլորը

«Առաջիկա 2 խաղում ես չեմ մտածում խմբից դուրս գալու կամ հաղթելու մասին, ես մտածում եմ, որ դա լավ շանս է շատ բաների վրա աշխատելու համար։ Եթե հաղթենք, շատ ուրախ կլինեմ, բայց եթե չհաջողվի անել դա, այս խաղերում կարող ենք շատ հարցեր լուծել մեր ապագայի համար», -այս մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ նախախաղային ասուլիսում խոսելով Հունգարիայի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի 5-րդ տուրի հանդիպման սպասելիքներից։

«Թիմը հոգեբանորեն պատրաստ է այս խաղին։ Այո, ունենք կորուստներ, բայց եթե նայենք մեկ այլ կողմից, ունենք հնարավորություն գործի մեջ տեսնելու մյուս ֆուտբոլիստներին։ Սա լավ շանս է, ինձ համար շատ լավ փորձություն է վերլուծության համար։ Այս խաղերը մեզ շատ կօգնեն այն ճանապարհին, որը մենք ենք ընտրել։ Շատ կուզենայի, որ վաղը մենք հաղթենք, բայց մենք հոգեբանորեն պատրաստ ենք թե՛ հաղթանակի, թե՛ պարտության ու թե՛ ոչ-ոքիի։ Ամենակարևորը՝ մենք պատրաստ ենք պայքարելու վաղվա խաղում։

Վաղվա խաղում կտեսնենք մեկնարկային կազմ, որտեղ խաղացողների գերակշռող մասը լինելու են Հայաստանի առաջնությունից։ Ես չեմ հիշում՝ երբ է նման բան եղել։ Տեղացի ֆուտբոլիստներն ավելի շատ են լինելու դաշտում, քան դրսի տղաները։ Դա ինչ-որ տեղ ուրախացնում է ինձ։ Ներսի տղաները կունենան մոտիվացիա և հնարավորություն խաղալու մեր հավաքականում։ Այո, դա ռիսկ է, բայց ես գիտեմ՝ ուր եմ գնում ու ինչ է ինձ պետք դրա համար։ Կրկնում եմ՝ ես չեմ վախենում պարտությունից և շատ մեծ ցանկություն ունեմ հաղթելու։

Ինձ համար շատ կարևոր է մթնոլորտն ու տրամադրվածությունը թիմում։ Դրա վրա ես շատ եմ աշխատում և համոզված եմ, որ շատ հարցեր այս ժամանակահատվածում լուծվել են։ Հոկտեմբերին կայացած խաղերի պարտությունները չեն ազդել մեզ վրա, այլ տվել են սխալներն ուղղելու առիթ։

Հաջորդ փուլ դուրս գալու շանսեր կան, սակայն դրանք շատ չեմ համարում։ Եթե կան շանսեր, պետք է պայքարենք։ Ես չեմ եկել հավաքական, որ աշնանը հարցեր լուծեմ արդյունքների հետ կապված։ Ինչի համար ես եկել եմ այս շրջանում, ես կատարում եմ այդ աշխատանքը և ես շատ գոհ եմ։

Առաջիկա 2 խաղում ես չեմ մտածում խմբից դուրս գալու կամ հաղթելու մասին, ես մտածում եմ, որ դա լավ շանս է շատ բաների վրա աշխատելու համար։ Եթե հաղթենք, շատ ուրախ կլինեմ, բայց եթե չհաջողվի անել դա, այս խաղերում կարող ենք շատ հարցեր լուծել մեր ապագայի համար։

Կլինեն ընկերական խաղեր և ես փորձարկումներ կանեմ, քանի որ պաշտոնական հանդիպումներում ես չեմ կարող ռիսկի դիմել։ Հավաքականը պետք է լինի այն տեղը, որտեղ առողջ մրցակցություն է և բոլոր ֆուտբոլիստները պետք է զգան դա։

Արտյոմ Բանդիկյանին հրավիրել եմ հավաքական, քանի որ նրա մոտ տեսնում եմ ապագա։ Նա կարող է ապագայում օգնել հավաքականին։ Եթե լինի առիթ, հնարավոր է՝ նա խաղալու հնարավորություն կունենա վաղվա խաղում»,- նշել է մարզիչը։

Հայաստան – Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21։00-ին։ Այդ խաղից 3 օր անց Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Պորտուի «Դրագաու» ստադիոնում վերջին տուրի խաղը կանցկացնի Պորտուգալիայի հավաքականի հետ։

Չորրորդ տուրից հետո ընտրական F խմբի առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր։ Հունգարիան վաստակել է 5, Իռլանդիան՝ 4, իսկ խմբի հետնապահ Հայաստանը՝ 3 միավոր։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։