«Մայր Հայաստան»-ից ասում են՝ առևանգվել է, ՆԳՆ-ից նշում՝ ձերբակալվել է խուլիգանության համար
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջն գրում է, որ «Վաղարշապատում անհայտ անձանց կողմից գետնին տապալելուց հետո առևանգվել է «Մայր Հայաստանի» աջակից, բլոգեր Օնո Հարությունյանը»։
ՆԳՆ-ից Factor.am-ին հայտնեցին, որ խուլիգանության կասկածանքով մեկ անձ ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե։ Կոմիտեից փոխանցեցին, որ հավելյալ տեղեկատվություն կտրամադրեն ավելի ուշ՝ ճշտելուց հետո։
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումից ևս հայտնում են, որ մանրամասները ճշտվում են։
Արփի Հակոբյան