Փաշինյանը «բացարձակ անհեթեթություն» է որակել ՌԴ ԱՀԾ-ի հայտարարությունը, որ ՀՀ-ն, իբր, ցանկանում է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ավելի թանկ ուկրաինականի

Լուրեր

24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
Բոլորը

Քաղաքական պատճառներով Հայաստանը մտադիր է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ Եվրամիության հաշվին ֆինանսավորվող ավելի թանկ ուկրաինական հացահատիկի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Տարիներ շարունակ Հայաստանը հացահատիկ է գնել Ռուսաստանից։ Հիմա, քաղաքական պատճառներով, հայերը, ինչպես ասում են, «ցանկանում են ազատվել» Մոսկվայից և օգնել Ուկրաինային՝ գնելով անհրաժեշտ ծավալներն անկախ երկրից։ Սակայն խնդիրն այստեղ այն է, որ ուկրաինական հացահատիկն ավելի թանկ է»,- ասվում է հայտարարության մեջ՝ հավելմամբ․ «Ահա այսպիսի Երևանի համբույր»։

ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով ռուսական կողմի այս հայտարարության մասին հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ մեկնաբանել է․ «Բացարձակ անհեթեթություն է»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի