Արարատ Միրզոյանը Կոպենհագենում այցելել է «Կանաչ պետություն» ընկերություն

Լուրեր

09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 19:44
27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-ին Կոպենհագենում այցելել է «Կանաչ պետություն» (State of Green) ընկերություն։ Այս համատեքստում նախարար Միրզոյանի այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի համաժողովների շրջանակներում համագործակցության հարցերի, ընկերությունը ներկայացված կլինի մյուս տարի Երևանում անցկացվելիք համաժողովին՝ համապատասխան գործարար շրջանակների ներգրավմամբ․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարար Միրզոյանը ծանոթացել է ընկերության գործունեությանը, նորարարական տեխնոլոգիաների և լուծումների միջոցով կանաչ տնտեսության զարգացման ուղղությամբ Դանիայի գրանցած նշանակալի ձեռքբերումներին, ապագա կայուն զարգացման տեսլականին, ինչպես նաև միջազգային համագործակցության հնարավորություններին։

Լինելով Դանիայի կառավարության և երկրի երեք` արդյունաբերության, կանաչ տնտեսության, գյուղատնտեսության ոլորտներում առաջատար բիզնես միությունների միջև գործընկերության հաջողված օրինակ՝ ընկերությունը միավորում է պետական և մասնավոր հատվածները՝ ավելի քան 600 պետական մարմինների, գործարար ոլորտի ներկայացուցիչների, ակադեմիական հաստատությունների, փորձագետների և հետազոտողների ներգրավմամբ։

Ի թիվս այլ ուղղությունների, որպես կանաչ տնտեսության զարգացման կարևոր գրավական՝ ընկերությունն ուշադրություն է դարձնում նաև կենսաբազմազանության ոլորտի առանձնահատկություններին։ Այս համատեքստում նախարար Միրզոյանի այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի համաժողովների շրջանակներում համագործակցության հարցերի, ընկերությունը ներկայացված կլինի մյուս տարի Երևանում անցկացվելիք համաժողովին՝ համապատասխան գործարար շրջանակների ներգրավմամբ»,- ասված է հաղորդագրությունում։