ԱՀԿ-ն պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել առողջապահության նախարարությանը` ծխախոտի դեմ պայքարի ուժեղ քաղաքականության մշակման գործում

Լուրեր

09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ծխախոտի բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված նոր օրենքը նախատեսում ենք ներկայացնել արդեն նոր խորհրդարանի հաստատմանը եկող տարի: Ամեն դեպքում դրանից հետքայլ չկա` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի` Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերի եւ ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի հետ հանդիպման ժամանակ շեշտել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Քրիստինա Մաուեր-Ստենդերը շեշտել է, որ ԱՀԿ-ն պատրաստ է շարունակական աջակցություն ցուցաբերել առողջապահության նախարարությանը` ծխախոտի դեմ պայքարի ուժեղ քաղաքականության մշակման գործում: Լիարժեք աջակցության պատրաստակամության մասին ավելի վաղ հավաստիացրել էր նաև ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը` ՀՀ վարչապետին և առողջապահության նախարարությանն ուղղված իր նամակում:

Ողջունելով Հայաստանի որդեգրած մոտեցումը` Մաուեր-Ստենդերը մանրամասնել է, որ ԱՀԿ-ն պատրաստ է ապահովել տեխնիկական աջակցություն Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի մասին նոր օրինագծի ընդունման համար, փորձի փոխանակման հնարավորություն ստեղծել այս առումով դրական արդյունքներ ունեցող մի շարք երկրների, մասնավորապես, Իռլանդիայի, Ուկրաինայի հետ, խթանել Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի մասին ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի իրագործումը և այլն:

Պայմանավորվածություն է ձեռք բերել նաև համատեղ իրազեկման քայլեր ձեռնարկել: Արսեն Թորոսյանն իր հերթին մտահոգություն է հայտնել ծխախոտային որոշ արտադրանքների ագրեսիվ ներկայացման և քողարկված գովազդի առնչությամբ` շեշտելով, որ ընդունվելիք օրենքը կարգավորումներ է ենթադրում նաև դրանց գրանցման, գովազդի արգելքի և հարկման մեխանիզմների փոփոխության առումով: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև եկող տարեսկզբին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Ջակաբի` Հայաստան այցի կազմակերպմանն առնչվող հարցեր: Նախարարի պաշտոնակատարի հրավերով սպասվելիք այցի ընթացքում նախատեսվում է քննարկման դնել առողջապահական հարցերի լայն շրջանակ: