Գյուղական համայնքների զարգացումը ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգի առաջնային ոլորտներից է

Լուրեր

14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
Բոլորը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին կազմակերպել էր տեղեկատվական այց Վայոց ձոր՝ հանդիպելու Հայաստանի գյուղատնտեսների հետ և ծանոթանալու նրանց տրամադրած ԵՄ աջակցության արդյունքներին: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների ուղեկցությամբ մասնակցեց այցին: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հոկտեմբերի 30-ին կազմակերպել էր տեղեկատվական այց Վայոց ձոր՝ հանդիպելու Հայաստանի գյուղատնտեսների հետ և ծանոթանալու նրանց տրամադրած ԵՄ աջակցության արդյունքներին: ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների ուղեկցությամբ մասնակցեց այցին:

Եվրոպական միությունը (ԵՄ) երկար տարիներ աջակցել է Հայաստանի գյուղատնտեսներին և դարձել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ դոնորը: ԵՄ-ն Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման (ENPARD) և Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրերը Հայաստանի գյուղատնտեսությանն աջակցություն են տրամադրել բյուջետային աջակցության, տեխնիկական օժանդակության և դրամաշնորհների տեսքով՝ զարգացնելու գյուղական համայնքները, բարելավելու ոլորտի մրցունակությունն ու արդիականացումը և բարձրացնելու Հայաստանի քաղաքացիների կենսապայմանները:

ENPARD «Տեխնիկական աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» և ENPARD «Արտադրող խմբերի և արժեշղթաների զարգացում» ծրագրերը մոտենում են ավարտին, համապատասխանաբար 2018 թվականի նոյեմբերի 23-ին և 19-ին:

ENPARD-ի միջոցով Եվրոպական միությունը աջակցել է 33 գրանցված կոոպերատիվների մշակել բարձրարժեք մշակաբույսեր, հիմնվել է բարձրարժեք պանրի արտադրության 6 կոոպերատիվ, չրի և խոտաբույսերի 6 կոոպերատիվ, ոչ ավանդական բանջարեղենի արտադրության 4 կոոպերատիվ, մրգի և հատապտուղներին արտադրության 2 կոոպերատիվ, հնդկացորենի վերամշակման 2 գործարան Շիրակի, Գեղարքունիքի, Լոռիի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում (գրեթե 53 գյուղատնտեսական կոոպերատիվ և 4 ֆերմերային խմբեր Հայաստանի 7 մարզերում):

ՕԳԱՆ-ի միջոցով մոտ 1 միլիոն եվրո է տրամադրվել 27 փոքր ֆերմերային խմբերի և 18 ֆերմերային տնտեսությունների, ինչպես նաև տրամադրվել է տեխնիկական և մարքեթինգային աջակցություն: ENPARD ծրագրի տեխնիկական, ֆինանսական և վերապատրասման աջակցության շնորհիվ Ելփին համայնքում ստեղծվել է «Երփին» բարձրորակ պանրի արտադրամասը, իսկ ՕԳԱՆ-ը ֆինանսական և տեխնիկական աջակցություն է տրամադրել Տրինիտի ընկերությանը, որն առաջին է Հայաստանում սկսել արտադրել օրգանական գինի:

ԵՄ հանձնառությունը կյանքի է կոչվել ENPARD ծրագրի 25 միլիոն եվրո և 2.8 միլիոն եվրո ՕԳԱՆ ծրագրի ֆինանսական ներդրումների միջոցով: ԵՄ-ն ներդրումներ է կատարում արդիականացնելու գյուղատնտեսական տեխնիկան, դիվերսիֆիկացնելու մշակաբույսերը, զարգացնելու գյուղական համայնքներում եկամտաբեր գործունեությունը, ստեղծելու արեժեշղթաներ, ինչպես նաև նոր հնարավորություններ գյուղատնտեսների համար՝ ապահովելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման հնարավորություններ: ԵՄ-ն օգնում է գյուղատնտեսներին Հայաստանի տարբեր շրջաններում բարելավել արտադրության և քանակը, և որակը, գտնել շուկաներ, ինչպես նաև խթանում է արտահանումը և մուտքը ԵՄ շուկաներ: «Եվրոպական միությունում մեծ պահանջարկ ունի առանց արհեստական բաղադրիչների, առողջ, բնական, քիչ շաքարով արտադրանքը: Հայաստանը ներուժ ունի արտադրելու նիշային արտադրանքներ և առավելություն է, որ շատ ընկերություններ ԵՄ աջակցության շնորհիվ ունեն օրգանական հավաստագիր», – նշեց դեսպանը և հավելեց. «ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ճանապարհ է հարթում ավելի խորը համագործակցության, տնտեսական համագործակցության ընդլայնման և տարբեր ոլորտների, այդ թվում` գյուղատնտեսության, ավելի սերտ կապեր հաստատելու նոր հնարավորությունների ստեղծման համար»: