ԱՄՆ Սենատն ընդունել է օրինագիծը, որը թույլ է տալիս դադարեցնել շաթդաունը

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ԱՄՆ Սենատում ռեկորդային տևողությամբ շաթդաունին վերջ դնելու օրինագիծն անհրաժեշտ աջակցություն է հայտնել։ Այն այժմ պետք է ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

CNN-ի փոխանցմամբ՝ Սենատի 60 անդամ քվեարկել է փոխզիջումային բյուջեի օրինագծի օգտին, 40-ը՝ դեմ։ Փաստաթղթին կողմ են քվեարկել յոթ դեմոկրատ սենատոր և մեկ անկախ սենատոր, որը աջակցում է դեմոկրատներին։ Մեկ հանրապետական ​​սենատոր՝ Ռենդալ Փոլը, քվեարկել է դեմ։

ԱՄՆ Սենատում հանրապետականների և մի քանի դեմոկրատների միջև գործարքը, որը պետք է շարունակի շաթդաունի ավարտի ճանապարհը, ենթադրում է պայմանավորվածություն առողջության ապահովագրության վճարների հարկային արտոնությունները երկարաձգելու ապագա քվեարկության վերաբերյալ։ Համաձայնությունը նախատեսում է, որ շաթդաունի ընթացքում ազատված դաշնային աշխատակիցները կվերականգնվեն իրենց աշխատանքում և կստանան կուտակված աշխատավարձը։

Շաթդաունը ԱՄՆ-ում շարունակվում է արդեն 41 օր, որը երկրի պատմության մեջ ամենաերկար նման դադարն է։ Հանրապետականների և դեմոկրատների միջև դաշնային բյուջեի շուրջ տարաձայնությունների պատճառով մոտավորապես 750,000 դաշնային աշխատակիցներ արձակուրդ են ուղարկվել առանց վարձատրության։

Բացառություն արվել է միայն կարևորագույն ծառայությունների համար, ինչպիսիք են օդային երթևեկության կառավարումը, ոստիկանությունը, սահմանային պաշտպանությունը և շտապ բժշկական ծառայությունները: Շատ օդային երթևեկության կարգավարներ դադարել էին  աշխատել  ֆինանսական դժվարությունների պատճառով։ Արդյունքում, ԱՄՆ-ում հազարավոր չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել էին։ Նոյեմբերի 10-ին Դոնալդ Թրամփը սպառնացել էր «աշխատավարձի խիստ կրճատումներով» այն կարգավարների համար, ովքեր հրաժարվել են կատարել իրենց պարտականությունները աշխատավարձի ձգձգման ընթացքում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ սենատորները համաձայնության էին եկել դադարեցնել պատմության մեջ ամենաերկար շաթդաունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի