ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել դադարեցնել պատմության մեջ ամենաերկար շաթդաունը

Լուրեր

31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
Բոլորը

ԱՄՆ երկկուսակցական սենատորները համաձայնության են եկել, որը թույլ կտա դադարեցնել երկրի պատմության մեջ ամենաերկար շաթդաունը։ Կառավարության աշխատանքում դադարը տևել է 40 օր։ ԱՄՆ կառավարությունը մասնակիորեն չէր աշխատում  ավելի քան մեկ ամիս՝ Կոնգրեսի կողմից պետական ​​ծառայությունների ֆինանսավորման վերաբերյալ համաձայնության չգալու պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախորդ ռեկորդը՝ 35 օր, գրանցվել էր Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում և ավարտվել 2019 թվականի հունվարին։

«Կարծես թե մենք մոտենում ենք շաթդաունի ավարտին։ Դուք դրա մասին շատ շուտով կիմանաք»,- լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սենատորների համաձայնությունը շաթդաունի դադարեցման առաջին քայլն է։ Սենատի կողմից ընդունվելուց հետո օրինագիծը պետք է հաստատվի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի կողմից, ապա ստորագրվի Թրամփի կողմից․ գործընթաց, որը կարող է տևել մի քանի օր։

Կոնգրեսը չէր կարողացել համաձայնության գալ ֆինանսավորման հարցում, քանի որ դեմոկրատները պնդում էին չեղարկել Medicaid-ի կրճատումները և երկարաձգել առողջության ապահովագրության հարկային արտոնությունները, որոնց ժամկետը լրանում է տարեվերջին, մինչդեռ հանրապետականները հրաժարվում էին։

Շաթդաունի դադարեցման դիմաց Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը դեմոկրատներին խոստացել է  դեկտեմբերին քվեարկել առողջապահության սուբսիդիաների երկարաձգման օգտին: Համաձայնությունը նաև նախատեսում է փակման ընթացքում ազատված դաշնային աշխատակիցների վերականգնում և փոխհատուցում:

Հոկտեմբերի 1-ից ի վեր գրեթե 1,5 միլիոն պետական ​​ծառայողներ և զինվորականներ արձակուրդի են ուղարկվել կամ ստիպված են եղել աշխատել առանց վարձատրության:

Դաշնային ծառայությունների աշխատողների մեծ մասն անորոշ ժամանակով ուղարկվել է չվճարվող արձակուրդի։ Անհրաժեշտ  աշխատողները  շարունակում են աշխատել առանց վարձատրության։ Անցյալում նրանց վարձատրում էին հետին ամսաթվով՝ փակման ավարտից հետո։

Ֆինանսավորման բացակայության պատճառով նաև կրճատվել է ԱՄՆ բնակիչներին աջակցությունը, որոնք կախված են պարենային օգնությունից (օրինակ՝ սննդի կտրոններ):

Շաբաթ ԱՄՆ-ում ավելի քան 1400 չվերթ՝ թե՛ ներքին, թե՛ միջազգային, չեղարկվել էր այն բանից հետո, երբ ավիաընկերություններին այս շաբաթ հանձնարարվել էր կրճատել փոխադրման հզորությունները դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման ժամանակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի