Հայ մարզիկները կմասնակցեն ցատկացանցի աշխարհի առաջնությանը
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում մեկնարկել է ցատկացանցի աշխարհի առաջնությունը:
Հայաստանը 4 մասնակից ունի։ Մրցավայր են մեկնել Վանիկ Վարդանյանը, Գագիկ Մանուկյանը, Էրիկ Նիկողոսյանը և Ռաֆայել Համբարձումյանը, հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։