Թուրքիան նոյեմբերի 11-12-ը Ստամբուլում կհյուրընկալի Գազայի օգնության համաշխարհային գագաթնաժողովը

Լուրեր

19.08.2026 | 17:31
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը
19.08.2026 | 17:30
«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:20
Բաքուն դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ՝ մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.08.2026 | 17:12
Գյումրիում գազի արտահոսքից պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել է
19.08.2026 | 17:07
Վաղը տեղի կունենա 12 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը
19.08.2026 | 16:59
Երևանն ու Նյու Դելին բարձր են գնահատել երկու երկրների համագործակցության զարգացումը
19.08.2026 | 16:51
Սեպտեմբերի 27-ին ՀՀ չորս համայնքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
19.08.2026 | 16:48
Ռադան Եվգենի Խմարային հաստատել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում
19.08.2026 | 16:41
Գոռգռոցներ` ՔՊ նիստի ընթացքում. պատգամավորները պարզաբանում են` ինչ է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:40
Մենք նիստերի դահլիճում չենք լինի, բայց կմնանք ԱԺ-ում` քվեարկություն գուցե լինի. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:33
Ռուս-վրացական սահմանը 24 ժամում ավելի քան 20,000 մարդ է հատել․ Վերին Լարսում մեծ խցանում է
19.08.2026 | 16:31
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 16:25
«Վահագն Ալեքսանյանը ամեն ելույթից հետո խոսում ա, պրիտոմ` սադրիչ». Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 16:16
«Ուիմբլդոն-2022»-ի եզրափակիչի մասնակիցը որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
19.08.2026 | 16:07
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները գործեցին որպես միասնական ընդդիմություն․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրների՝ դահլիճը լքելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայից և 48 այլ երկրներից ավելի քան 200 հաստատություններ կմասնակցեն նոյեմբերի 11-12-ը Ստամբուլում կայանալիք Գազայի մարդասիրական օգնության միջազգային գագաթնաժողովին, գրում է Turkiye today-ը։

Թուրքիայի Դիյանեթ հիմնադրամի (TDV) կողմից կազմակերպված միջոցառումը նպատակ ունի լուսաբանել Գազայի խորացող մարդասիրական ճգնաժամը և խթանել միջազգային համերաշխությունը «Գազայի ապագան» թեմայով։ Ըստ կազմակերպիչների խոսքով՝ գագաթնաժողովը կհավաքի ավելի քան 400 մասնակցի, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպաններ, գիտնականներ և լրատվամիջոցների մասնագետներ։

Երկօրյա համաժողովը կկենտրոնանա Գազայի անհետաձգելի մարդասիրական կարիքների վրա, այդ թվում՝ ենթակառուցվածքներին, առողջապահական ծառայություններին, կրթությանը և բնակարաններին հասցված վնասի։ Այն նաև ձգտում է խթանել կայուն օգնությունը և երկարաժամկետ վերականգնման ռազմավարությունները հրադադարի հաստատումից հետո։

Կազմակերպիչները նշել են, որ կանցկացվեն հինգ սեմինարներ՝ Գազային համապարփակ և համակարգված մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղիները ուսումնասիրելու համար։ Գագաթնաժողովի ավարտին սպասվում է վերջնական հռչակագրի ընդունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի