Մաղթում եմ ամենահամարձակ գաղափարների իրականացում․ նախարարի ուղերձը՝ Գիտության միջազգային օրվա կապակցությամբ

Լուրեր

12.01.2026 | 01:05
«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» ու դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2026 | 23:59
Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը
11.01.2026 | 21:12
ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ
11.01.2026 | 20:30
Ահազանգ է ստացվել, որ մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել
11.01.2026 | 20:24
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.01.2026 | 19:41
Թրամփը Կուբային կոչ է արել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»
11.01.2026 | 19:02
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
11.01.2026 | 18:11
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
11.01.2026 | 17:35
Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
11.01.2026 | 17:07
Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ
11.01.2026 | 16:35
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին
11.01.2026 | 16:19
ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար
11.01.2026 | 15:28
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
11.01.2026 | 14:33
Վթարային ջրանջատում Լոռիում և Արմավիրում
11.01.2026 | 14:25
Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes
Բոլորը

ԿԳՄՍն-ից հյատնում են, որ  նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտության միջազգային օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի՛ գիտնականներ,

հետազոտողներ, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, այսօր նշվում է Գիտության միջազգային օրը՝ հանուն խաղաղության և զարգացման։ Այն առաջին անգամ նշվել է 2001 թվականին՝ նպատակ ունենալով ընդգծել գիտության այն կարևորությունը, որ վերջինս կարող է ունենալ հանրային զարգացման համար, մասնավորապես՝ խաղաղությանն ու կայուն զարգացմանը նպաստելու առումով։

Սա կարևոր է դարձնում ոչ միայն գիտությամբ զբաղվելն ընդհանրապես, այլ ընդգծում է նաև գիտության՝ հանրային կառույց լինելը, գիտական հետազոտության և աշխատանքի արդյունքների վերաբերյալ շարունակական ինքնահայեցման անհրաժեշտությունը, հանրային հաշվետվողականությունն ու հանրությանը գիտական արդյունքների և հետազոտության ներկայացման կարևորությունը։

Այդ իմաստով հատկապես կարևոր են գիտության սոցիալական և տնտեսական ազդեցությունների դիտարկումը, բնական և հասարակական գիտությունների հավասարակշռված զարգացումը, որովհետև բնական գիտությունները կարող են նորանոր հայտնագործություններ ներկայացնել, բայց դրանց կիրառության հանրային և հոգեբանական ազդեցությունների ուսումնասիրություններն են, որ կարող են ամբողջացնել շղթան և գիտելիքը դարձնել համարժեք առկա իրողություններին։ Հանրային և պետական համատեքստն ու կարիքներն են նաև, որ պետք է հիմք հանդիսանան գիտական հետազոտությունների համար՝ դրանք դարձնելով պահանջված և նշանակալից։

Այս տարի Գիտության միջազգային օրը կրում է «Վստահություն, փոխակերպում և ապագա․ գիտություն, որի կարիքն ունենք 2050 թվականին» խորագիրը, որն առավել սրությամբ է դնում գիտության առաջ կանգնած մարտահրավերները հասկանալու, ձևակերպելու և առաջ շարժվելու հարցերը։ 2050-ի գիտությանն ընդառաջ գնալու համար այս տարի արել ենք թերևս ամենակարևոր քայլերից մեկը՝ ընդունելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որն ամրագրում է ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ կարգավորումները։ Բոլորովին վերջերս հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարությունը՝ կից գործողությունների ծրագրով, որը ծառայելու է ժամանակակից և առաջանցիկ ուղղություններով հետազոտական և մարդկային ներուժի զարգացմանը, ՀՀ մրցունակության և պաշտպանունակության բարձրացման նպատակով բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստմանը, հանրային կյանքում գիտության հանդեպ հետաքրքրության մեծացմանը։

Պետությունը կարևորում է հատկապես երիտասարդների ներգրավումը գիտական ոլորտ, նրանց առաջխաղացումը և հնարավորությունների առավելագույն իրացումը։ Առանձնակի ջանքեր են ներդրվելու հավելյալ արժեք ստեղծող և գիտատար ձեռնարկությունների ստեղծման ու զարգացման ուղղությամբ ինչպես ներքին ռեսուրսներով, այնպես էլ օտարերկրյա ուղիղ ներդրումներով։
Կառավարության ծրագրի շրջանակում վերջին տարիներին արդեն իսկ բազմաթիվ մեխանիզմներ են գործարկվել՝ խրախուսելու գիտական համայնքին, բարձրացնելու տեղական արդյունքի մրցունակությունը միջազգային տարբեր հարթակներում։ Ավելի տեսանելի դարձնելով պետության ջանքերը՝ պետք է նշեմ, որ այս տարի՝ արդեն 4-րդ տարին անընդմեջ, արձանագրվել է գիտական կադրերի որակավորում անցած գիտական աշխատողների բազային պետական աշխատավարձի աստիճանական աճ, որը 2021 թ. ցուցանիշները գերազանցել է 105%-ից մինչև 300%-ով։

Պետության կողմից իրականացվող 160 խոշոր դրամաշնորհային ծրագրերում ընդգրկված են միջազգային առաջատար խորհրդատուներ կամ խմբի ղեկավարներ 5 աշխարհամասի 32 պետությունից, ինչը վկայում է այն մասին, որ գիտության ոլորտը համահունչ է ընթանում միջազգային առաջատար փորձին և միտումներին: Եվս 252 միջազգային խորհրդատու՝ 4 աշխարհամասի 36 պետությունից, ներգրավված է ավելի փոքր դրամաշնորհային ծրագրերում, ինչն ապահովում է աշխարհի առաջատար գիտելիքը Հայաստանում ներդնելու հնարավորությունը։ Գիտական կազմակերպությունները շարունակում են համալրվել ժամանակակից սարքավորումներով։ Ուզում եմ հիշեցնել, որ այս նպատակով նախորդ տարի հատկացվել էր 3,4 մլրդ ՀՀ դրամ՝ Երևանի պետական համալսարանում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծման և գերհամակարգչի ձեռքբերման համար, իսկ վերջինիս առավել արդյունավետ կիրառության համար ստեղծվելիք տվյալների կենտրոնին արդեն 2025 թվականին հատկացվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ: Սրանք փաստեր են, որոնք հավաստում են պետական քաղաքականության հետևողականությունը։

Գիտությունն առավել հասանելի և ընկալելի դարձնելու, գիտության հանդեպ հետաքրքրվածություն ձևավորելու նպատակով այս տարի արդեն 5-րդ անգամ անցկացվել է Համադպրոցական գիտության ամենամյա փառատոնը։ 250 դպրոցականներ՝ Երևանից և ՀՀ մարզերից, փառատոնի շրջանակում ներկայացրել են իրենց գիտական հետազոտւթյունները։ Հաղթող ճանաչված 62 նախագծից երեքը ներկայացրել է Հայաստանը Լատվիայում EUCYS ԵՄ երիտասարդ գիտնականների 36-րդ մրցույթին։ Այս տարի ևս գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվել է «Գիտության շաբաթ» ծրագիրը՝ հասարակության լայն շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումներով՝ թե՛ Երևանի Ազատության հրապարակում, թե՛ հանրապետության շուրջ 300 դպրոցներում և մանկապարտեզներում՝ նպատակ ունենալով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները։ Գիտության հանդեպ հետաքրքրությանը մեծապես նպաստում են դպրոցական լաբորատորիաները, որոնք հնարավորություն են տալիս փորձեր իրականացնել, նախագծային աշխատանքների միջոցով առաջին անգամ հետազոտական գործունեություն իրականացնել՝ երեխաներին ուղղորդելով դեպի հետագա գիտական աշխատանք։ Հանրապետության արդեն 800 դպրոցում արդիական լաբորատորիաներն իրականություն են. հաջորդ տարի դրանք կլինեն նաև մյուս դպրոցներում։ Մեր շուրջ չորս տասնյակ ավագ դպրոցներ արդեն երրորդ տարին աշխատում են ֆաբլաբերի ձևաչափով՝ միջազգային գործընկերների աջակցությամբ, գաղափարն իրականություն դարձնելու կարևոր մեթոդաբանությամբ։

Մենք չափազանց կարևորում ենք նաև հայագիտության զարգացումը։ Այս տարի արդեն երկրորդ անգամ Մատենադարանում անցկացվեց հայագիտական կոնգրեսը՝ աշխարհի առաջատար հայագիտական կենտրոնների ներգրավմամբ, որն իրապես դառնում է հայագիտական մտքի զարգացման և գաղափարների քննարկման կարևոր հարթակ։ Պետությունը շարունակում է նաև տարբեր երկրների համալսարաններում հայագիտական կենտրոնների ֆինանսավորումը՝ հայագիտությունը դարձնելով համաշխարհային մի ցանց՝ բազմաթիվ գիտնականների և ուսանողների ներգրավմամբ։ Մենք խրախուսում ենք նաև հայաստանյան ամսագրերի զարգացումը և միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկումը և շատ ուրախ ենք, որ այս տարի արդեն մի քանի ամսագրեր իրենց տեղն են գտել այդ շտեմարաններում, մյուսներն էլ ճանապարհին են։ Սա պիտի դառնա նաև հայերենով գիտության զարգացման ճանապարհներից մեկը։ Այս տարի առաջին անգամ իրականացրել ենք նաև պետության կարիքների համար գիտական հետազոտությունների մրցույթը, որն էապես կմեծացնի գիտական աշխատանքի հանրային և տնտեսական ազդեցությունը։

Մենք մշտապես բախվում ենք մարտահրավերների, որոնք խելամտորեն հաղթահարելու ամենաուղիղ ճանապարհը զարգացած գիտություն ունենալն է։ Այն ամուր զարգացող տնտեսություն, ամուր պաշտպանություն, քաղաքակիրթ և իրավագիտակից հասարակություն ունենալու կայուն երաշխիք է։ ՀՀ կառավարությունը շարունակաբար խրախուսելու է գիտության առաջընթացը, հետևողական ծրագրերով նպաստելու է գիտական համայնքի ներուժի զարգացմանը և գիտական արդյունքի մրցունակության բարձրացմանը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր գիտական համայնքին, մաղթում եմ ամենահամարձակ գաղափարների իրականացում։ Միասնաբար ամենաբարդ խնդիրների վերհանմամբ՝ մենք կարող ենք գտնել բոլոր հարցերի պատասխանները։ Շնորհավոր Գիտության միջազգային օր»։