Շուրջ 2 միլիոն դոլար է ծախսվել Երևանի բյուջեից` «Էրեբունի-Երևանի» համար

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևանի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754.690.895 ՀՀ դրամ: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քաղաքապետարանից:

««Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում իրականացված միջոցառումների կազմակերպման ծառայությունները ձեռք է բերվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգով: Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակում մատուցված ծառայությունների (համերգների և միջոցառումների կազմակերպման և իրականացման) բնութագրությունն ու վարձատրության չափը սահմանվել են համապատասխան պայմանագրերով, որոնք հրապարակվել են համապատասխան հարթակում»,- նշված է գրավոր պատասխանում:

Ավելի քան մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարան ուղարկված հարցմամբ խնդրել էինք նաև տրամադրել արտիստների հետ կնքված պայմանագրերը, բայց, փաստորեն, քաղաքապետարանը հարցմանը պատասխանելու համար մեկ ամսից ավելի ժամանակ է ունեցել, բայց գրել է միայն բյուջեից հատկացված գումարը: Լրատվության վարչությունից նշեցին, որ պայմանագրերը հրապարակվել են գնումների պետական համակարգում:

Ի դեպ, Factor TV-ն օրեր առաջ էր ուսումնասիրել հրապարակված պայմանագրերը, որոնք դեռ ոչ բոլորն էին ներկայացված, և գրել էինք ծախսերի մասին:

Արփի Հակոբյան