Գաբրիել Սարգսյանը դուրս է եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դուրս է եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ:
Երրորդ փուլում Գաբրիելը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի նկատմամբ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լևոն Արոնյանն ու Շանթ Սարգսյանը դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ։