Քաղաքական պրոցեսին չնպաստող օրենսդրությամբ հերթական անգամ գնում ենք ընտրությունների. Արթուր Սաքունցը՝ ԸՕ-ի մասին

Լուրեր

29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
29.06.2026 | 17:37
Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 17:25
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
29.06.2026 | 17:10
Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
29.06.2026 | 16:39
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը
29.06.2026 | 16:28
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ այս շաբաթ կայանալիք տեխնիկական բանակցությունների մասին լուրերը
Բոլորը

Քաղաքական պրոցեսին չնպաստող օրենսդրությամբ հերթական անգամ գնում ենք ընտրությունների: Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կազմակերպված քննարկմանը նման կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների տապալմանը:

«Սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները պետք է լինեն միջանկյալ, որովհետև մենք Ընտրական օրենսգրքում պետք է կատարենք լուրջ փոփոխություններ, առնվազն այն փոփոխությունները, որ հիմա առաջարկվում էին»,- նշեց նա:

Արթուր Սաքունցը նաև սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում. «Սահմանադրությունն էլ փոխվելու է անպայման: Եվ առաջիկա պահանջը «Քաղաքացիական պայմանագրից», որն անվերապահ վստահություն ունի և մեծ առավելությամբ անցնելու է խորհրդարան, որ հենց ինքը պետք է նախաձեռնի Սահմանադրության փոփոխությունները, նաև Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունները, և պետք է անցկացվեն նոր արտահերթ ընտրություններ»:

Ըստ բանախոսի՝ ԸՕ-ում փոփոխությունների ընդունման տապալումից հետո մեծ է վտանգը, որ ՀՀԿ-ի միակուսակցական կառավարման փոխարեն կարող ենք ունենալ մեկ այլ կուսակցության միակուսակցական կառավարում:

«Դրա հիմնական ձևավորման մեխանիզմն Ընտրական օրենսգիրքն է, որն այդպես էլ չփոխվեց: Սա ամենամեծ վատությունն էր, որ կարող էր անել Ազգային ժողովը ներկայիս կազմով Հայաստանին և նրա քաղաքացիներին»,- հայտարարեց նա:

Երկրորդ խնդիրն Արթուր Սաքունցը համարում է ռեյտինգային ընտրակարգը. «Սա անձնավորման ճանապարհ է բացում: Քաղաքական բնույթի դիսկուրսի փոխարեն անձները տեղերում վերարտադրվելու հնարավորություն են ունենում: Ես հասկանում եմ, որ ՀՀԿ-ին այլ տարբերակ չի մնացել: Այն մարդիկ, որոնք ՀՀԿ-ի հովանու տակ էին անցել, հիմա առանց այդ հովանու մնալով՝ ռեյտինգային ընտրակարգով վերարտադրվելու վերջին շանսն են ունենում»:

Այս գործոնները, ըստ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարի, չեն նպաստելու ընտրություններն անցնցում անցկացնելուն:

«Ցավոք, այս գործոններն իրենց մեջ ընտրական գործընթացներում լարվածության առաջացման վտանգ են պարունակում: Սա ամենամեծ մտահոգությունն է»,- եզրափակեց Արթուր Սաքունցը: