TRIPP-ն իսկապես մեծ գործարք է, կոչվել է իմ անունով, շատ գնահատում եմ․ Թրամփ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 12:10
Փաշինյանը Ռումինիա է մեկնել // Հայ ուռուցքաբանը՝ ԱՀԿ ղեկավարի թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 12:02
Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական ԱԹՍ-ն մտել է Լեհաստանի օդային տարածք
24.11.2026 | 11:49
Ռուսական մի քանի ռազմական ինքնաթիռներ մուտք են գործել Հարավային Կորեայի ՀՕՊ գոտի
24.11.2026 | 11:38
ՊՆ-ն 2005-ին 45 մլն դրամով օտարել է 94,5 մլն դրամ կադաստրային արժեքով գույք․ քրեական վարույթ է նախաձեռնվել
24.11.2026 | 11:25
Զապորոժիեին ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ
24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
Բոլորը

Երեք ամիս առաջ իմ վարչակազմը պատմական խաղաղության համաձայնագրի է հասել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ 8 պատերազմ մենք ավարտել ենք 8 ամսում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ «C5+1» ձևաչափով հանդիպման ժամանակ։

«Ինչպես այն ժամանակ ասել եմ՝ այս պատմական համաձայնագիրը ներառում է «Թրամփի երթուղու» (TRIPP) կառուցումը։ Դա իսկապես հրաշալի բան է։ Այն կոչվել է իմ անունով, և ես իսկապես դա շատ եմ գնահատում։ Սա իսկապես մեծ գործարք է՝ «Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության համար»։ Այս երթուղին անցնում է աշխարհի ամենակարևոր վայրերից մի քանիսով, այդ թվում՝ տնտեսապես ամենակարևորներ տեղերով։ Այն կբարձրացնի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում և կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Նա հավելել է՝ լավատես է և հավատում է, որ այսօր այնտեղ գտնվող յուրաքանչյուր երկիր կշահի խաղաղությունից, եթե օգտվի այդ համաձայնագրով ընձեռված հնարավորությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի