Տեր Տարոն քահանան կարգալույծ է արվել

Լուրեր

29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
29.07.2026 | 12:34
ՔՊ-ին սատարելու համար 61-ամյա քաղաքացուն թիրախավորած անձի գործն ուղարկվել է դատարան
29.07.2026 | 12:30
Յուրա Մովսիսյան. «Սպերցյանի փոխարեն ես նույն կերպ կվարվեի»
29.07.2026 | 12:25
Հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ․ ՆԳՆ
29.07.2026 | 12:21
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:10
ՊՆ-ն հերքում է զինվորի ծեծի մասին լուրը // «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 12:01
ԱՄՆ Սենատն աջակցել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի ընթացակարգային քվեարկությանը
29.07.2026 | 11:52
ՔՊ-ի վարչության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ստորև ներկայացված հիմնավորումներով կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը:

«Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝

ա/ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից,

բ/ Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ,

գ/ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին,

դ/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին,

ե/ Անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Տեր Արամ քահանա Ասատրյանն ու Տեր Տարոն քահանա Հունանյանը չէին ներկայացել Մայր Աթոռի նիստին։

Հոկտեմբերի 21-ին Տեր Արամ քահանան կարգալույծ հռչակվեց։ Նրա՝ եկեղեցական վերնախավի քննադատություններին միացել էին Տեր Թադե քահանա Թախմազյանն ու  Տեր Տարոն քահանա Հունանյանը։