Դատախազությունը հասավ նպատակին․ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել և խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքը

Լուրեր

30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
30.09.2026 | 16:44
Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում
30.09.2026 | 16:32
Կրեմլը հաստատել է՝ Թուրքիայի C-400-ները ՌԴ-ի բարեկամ երկրին փոխանցելու հարցով քննարկումներ են ընթանում
30.09.2026 | 16:24
Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 16:20
Ֆրանսիական հանրահայտ ակումբը վաճառվել է 1 եվրոյով
30.09.2026 | 16:13
Անվտանգության խորհրդի նիստ է գումարվել
30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
Բոլորը

Այն բանից հետո, երբ Հակակակոռուպցիոն դատարանի երկու դատավորները երեկ մերժեցին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությունը, իրավապահներն այլ ճանապարհով են գնացել։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ Սերժ Սարգսյանին  նոր մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նշենք, որ Սարգսյանն այսօր առավոտյան է եղել Հակակոռուպցիոն կոմիտեում։ Նրան  նոր մեղադրանք է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարանում քննվող մի գործով, որից ամիսներ առաջ է մաս անջատվել ու Սարգսյանի վերաբերյալ գործ ուղարկվել դատարան։ Այժմ Հակակոռուպցիոն կոմիտեն նույն գործի շրջանակում նոր դրվագով է մեղադրանք առաջադրել Սարգսյանին։

Նախաքննության փուլում վարույթն իրականացնողը Հակակոռուպցիոն կոմիտեն է, իսկ գործի նկատմամբ հսկողություն իրականացնողը՝ Դատախազությունը։ Այսպիսով, շրջանցելով դատարանները՝ հնարավոր է դարձել Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը, որպեսզի նա չկարողանա դուրս գալ Հայաստանից։

Հիշեցնենք, որ Սարգսյանի վերաբերյալ վերջին ամիսների ընթացքում 4 գործ է ուղարկել Հակակոռուպցիոն դատարան։ Դրանք Հակակոռուպցրիոն դատարանում միացվել են և քննվում են երկու առանձին վարույթներով։

Երկու գործերով նախագահող դատավորները վերջերս որոշել են Սարգսյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը վերացնել, որից հետո երեկ Դատախազությունը երկու դատավորներին առանձին միջնորդություններ է ներկայացրել՝ երրորդ նախագահի նկատմամբ կրկին բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատախազությունը հայտնել է, թե օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սարգսանը պատրաստվում է դուրս գալ Հայաստանից և չվերադառնալ։ Դատարանները, սակայն, հիմնավոր չեն համարել միջնորդություններն ու մերժել են դրանք։

Սրան, փաստորեն, հաջորդել է Սարգսյանին նոր մեղադրանքի առաջադրումն ու նրա նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոց ընտրելը։

 

Արաքս Մամուլյան