Գագիկ Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին է ներկայացրել նորանշանակ երկու դատավորի

Լուրեր

11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
11.08.2026 | 16:53
Գևորգ Մելիքսեթյանը կազատվի ԲՏԱ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
Բոլորը

Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին  և Արշակ Վարդանյանին:

ՀՀ նախագահի` հոկտեմբերի 24-ի հրամանագրերով՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նշանակվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-116 և ԲԴԽ-42-Ո-117 որոշումներով ներկայացված առաջարկությունները:

Շնորհավորելով դատավորներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ նրանք իրենց փորձառությունը, մասնագիտական պատրաստվածությունը և մարդկային բարձր որակները կներդնեն ի նպաստ վերաքննիչ ատյանի գլխավոր գործառույթի՝ բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման գործընթացի պատշաճ իրականացմանը:

Միջոցառման ավարտին կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց գործերի բաշխման համակարգի հստակեցման, դատարանների ծանրաբեռնվածության և ծախսատարության նվազեցման, դատական տարածքների օպտիմալ բաշխվածության, ինչպես նաև արդարադատության համակարգում օրենսդրական բարեփոխումներ և կառուցակարգային լուծումներ պահանջող այլ հարցերին:

 

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն