Ադրբեջանը Չինաստանից զենիթահրթիռային համակարգեր է գնել, որոնք կցուցադրվեն Բաքվում զինվորական շքերթի ժամանակ

Լուրեր

19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19.08.2026 | 19:13
3 մլն դոլարանոց ժամացույց, 1992 թ․ արտադրության Volvo, 16 անշարժ գույք, մեծ մասը՝ ՌԴ-ում․ ինչ է հայտարարագրել Սամվել Կարապետյանը
19.08.2026 | 18:58
ԶՈՒ-ում կստեղծվի ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ
19.08.2026 | 18:44
«Եթե տղամարդավարիով է, բա ինչի՞ պարոն Ղազինյանը դուրս գնաց, ասել էր` չեմ գնում». Ալեքսանյան
19.08.2026 | 18:29
Խմբակցության նիստ ունեինք, հետ վերադարձանք. «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 18:20
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են Աֆրիկայում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
19.08.2026 | 18:18
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ
19.08.2026 | 18:10
Լարված իրավիճակ Ազգային ժողովի նիստում // Սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 18:02
Հայաստանն ու Գերմանիան կարևորել են գործարար կապերի և առևտրաշրջանառության ընդլայնումը
19.08.2026 | 17:57
ԵՄ-ն 2 մլն եվրոյով կաջակցի Հայաստանում օդի որակի վերահսկման համակարգի բարելավմանը
19.08.2026 | 17:49
Թումանյանի թանգարանի հիմնանորոգումն ու վերակառուցումը կավարտվի 2028 թվականին
19.08.2026 | 17:38
Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» 5-րդ ամենաթանկ վաճառքն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 17:31
Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործն ուղարկվել է դատախազին․ մեղադրանքները վերաբերում են պետական դավաճանությանն ու պետական գաղտնիքի հրապարակմանը
19.08.2026 | 17:30
«Այսօր Հայաստանը կառավարվում է այն գաղափարաբանությամբ, որը ժողովրդի կողմից պարտադրվել է կառավարող ուժին»․ Փաշինյանը՝ «իԳործ» ծրագրի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում նոյեմբերի 8-ին կայանալիք ռազմական շքերթի գիշերային փորձի ժամանակ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերը ստացել են չինական HQ-9BE հեռահար զենիթահրթիռային համակարգեր: Դրանցից առնվազն երկուսը նկատվել են նոյեմբերի 4-ին շքերթի նախապատրաստական փորձի ժամանակ, գրում է ադրբեջանական իշխանամերձ Haqqin.az-ը։

Նշվում է, որ X-ում հրապարակվել են փորձից կադրեր՝ մեկնաբանության հետ մեկտեղ, որ Ադրբեջանը դարձել է չորրորդ երկիրը՝ Մարոկկոյից, Պակիստանից և Եգիպտոսից հետո, որը գնել է չինական հեռահար HQ-9BE համակարգեր: Բաքվում դրանց հայտնվելը բուռն քննարկման առարկա է դարձել փորձագետների շրջանում, հատկապես՝ տարածաշրջանում ՀՕՊ համակարգերի նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին։

Բելգիական Army Recognition պարբերականի տվյալներով, որը մասնագիտանում է ռազմական տեխնոլոգիաների և անվտանգության ոլորտում, ադրբեջանական համակարգերի հայտնվելը ցույց է տալիս, որ առնվազն մեկ HQ-9BE մարտկոց լիովին պատրաստ է շահագործման։

Այս համակարգերը, ինչպես սպասվում է, կփոխարինեն կամ կլրացնեն ЗРК С-300ПМУ-2 հակաօդային պաշտպանության համակարգերը՝ ընդլայնելով երկրի հեռահար օդային սպառնալիքները որսալու կարողությունը և ամրապնդելով նրա բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգը։

HQ-9BE ՀՕՊ համակարգը Չինաստանի HQ-9 ՀՕՊ համակարգի արտահանման վերջին տարբերակն է, որը նախատեսված է օդային թիրախների լայն շրջանակի, այդ թվում՝ ինքնաթիռների, թևավոր և բալիստիկ հրթիռների, ինչպես նաև օդ-մակերևույթ դասի հրթիռների որսման համար։ Համակարգն ունի մինչև 250 կիլոմետր գործողության շառավիղ, մինչև 50 կիլոմետր որսման շեմ և հրթիռի արագություն, որը գերազանցում է Մախ 4-ը։ Յուրաքանչյուր համակարգ կարող է միաժամանակ ուղղորդել մինչև 16 հրթիռ՝ ութ թիրախ որսելու համար։ HQ-9BE-ն հագեցած է կիսաակտիվ ռադարային ուղղորդման համակարգով և դիմացկուն է խցանումների հանդեպ՝ ապահովելով կայուն աշխատանք նույնիսկ բարդ էլեկտրոնային պատերազմի միջավայրում։

ЗРК HQ-9BE ՀՕՊ համակարգն առաջին անգամ ներկայացվել է 2025 թվականի փետրվարին Աբու Դաբիում կայացած IDEX միջազգային պաշտպանական ցուցահանդեսում: Դրա արտադրողները՝ չինական Norinco և CATIC ընկերությունները, համակարգը ներկայացրել են որպես ամերիկյան Patriot-ի և ռուսական С-400-ի մրցակցային այլընտրանք: Յուրաքանչյուր գնդի համար մոտավորապես 1,5 միլիարդ դոլար արժողությամբ HQ-9BE-ն զգալիորեն ավելի էժան է, քան իր արևմտյան համարժեքներըները: Գնումների վերաբերյալ քաղաքական սահմանափակումների բացակայությունը համակարգը հատկապես գրավիչ է դարձնում այն ​​երկրների համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց զենքի աղբյուրները։

Պակիստանի բանակում HQ-9BE ՀՕՊ համակարգերն ինտեգրված են բազմաշերտ ՀՕՊ համակարգի մեջ՝ ապահովելով Իսլամաբադի և Ռավալպինդիի պաշտպանությունը: Եգիպտոսն օգտագործում է HQ-9B-ի ձևափոխված տարբերակը՝ Սուեզի ջրանցքը և Կարմիր ծովի ափը պաշտպանելու համար։ Մարոկկոյում 2020 թվականին շահագործման են հանձնվել չորս FD-2000B մարտկոցներ:

Ադրբեջանի կողմից HQ-9BE-ի ձեռքբերումը չինական հեռահար հրթիռային համակարգերի առաջին մատակարարումն է Հարավային Կովկաս: Մասնագետները կարծում են, որ այս որոշումը փոխում է տարածաշրջանային օդային պաշտպանության հավասարակշռությունը՝ ամրապնդելով Ադրբեջանի օդային տարածքը և ռազմավարական ակտիվները պաշտպանելու ներուժը։

Նշվում է, թե Ադրբեջանի համար HQ-9BE-ն ներկայացնում է քայլ դեպի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգի մշակում, որը ինտեգրված է գործող «Бук-МБ» և «Тор-М2КМ» համակարգերի հետ: Նոր համակարգը հնարավորություն է տալիս խոցել տարբեր բարձրությունների և հեռավորությունների վրա գտնվող թիրախներ՝ ապահովելով Բաքվի, Կասպից ծովի ափի, նավթի և գազի ենթակառուցվածքների և հիմնական տրանսպորտային հանգույցների պաշտպանությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի