Երևանի քաղաքապետարանը՝ Ֆիրդուսի շուկայի ապամոնտաժման աշխատանքների մասին

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Ինչպես արդեն Factor.am-ը տեղեկացրել է, Երևանի քաղաքապետարանն այսօր վաղ առավոտյան` ժամը 06.00-ից փորձել է սկսել Ֆիրդուսի շուկայի տաղավարների ապամոնտաժման աշխատանքները, սակայն հանդիպելով հարակից շենքերի բնակիչների և շուկայի առևտրականների դիմադրությանը` առայժմ աշխատանքները դադարեցվել են:

Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այդ գործընթացում քաղաքապետարանի դերակատարումը եղել է միայն այն, որ հետևի աշխատանքների կատարմանը:

«Բոլորդ գիտեք, որ կառավարության որոշմամբ տվյալ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ և հիմա այդ տեղում ներդրումային ծրագիր իրականացնողը ապամոնտաժման աշխատանքներ է սկսում, որ շինհրապարակ լինի։ Երևանի քաղաքապետարանն էլ իր լիազորությունների շրջանակում ապահովում է»,- ասաց նա։

Ըստ Արթուր Գևորգյանի՝ Երևանի քաղաքապետարանը բազմիցս հայտարարել է, որ առևտրականների հետագա գործունեությունը շարունակելու նպատակով տարբեր տոնավաճառների տնօրենների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել վերջիններիս ավելի լավ պայմանններով տեղափոխելու համար:

«Մեր դերակատարությունն այդ է, իսկ քանդման աշխատանքերը, շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելը տվյալ գոտու ներդրումային ծրագիր իրականացնողինն է։ Սեփականատերերի հետ աշխատանքը մեր լիազորությունների շրջանակը չէ»,-ասաց նա։

Գևորգյանը շեշտեց, որ օրենքով սահմանված կարգով պետք է իրականացնեն այդ աշխատանքների ապահովումը: «Եթե այդ աշխատանքների ժամանակ, Աստված չանի, ինչ-որ մեկին վնաս լինի, կանգելո՞ւ եք, չէ, մեզ ասեք բա ինչո՞ւ չապահովեցիք այդ մարդկանց անվանգությունը»,- ընդգծեց Գեւորգյանը։

Սեդա Ղուկասյան