«Էս իմ երկիրն ա, իրենց երկիրը չի, ո՞ւր պիտի փախնեմ». Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
05.11.2025 | 12:43Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր գործով հրատապ նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
«Էս իմ երկիրն ա, իրենց երկիրը չի, ո՞ւր պիտի փախնեմ»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ եթե անգամ իմանա, որ իրեն ցմահ ազատազրկման են դատապարտելու, չի գնա Հայաստանից:
Հիշեցնենք, որ Սարգսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում քննվող 2 գործերով դատավորները վերացրել են նրա նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը, որից հետո դատախազությունը դիմել է դատարաններին՝ հայտնելով, թե օպերատիվ տվյալներ են ստացել այն մասին, որ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը՝ միաժամանակ միջնորդելով նրա նկատմամբ կրկին խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Արաքս Մամուլյան