Հայաստանում իսլամի պարտադիր ուսուցման կեղծ պատմությունը․ ովքեր էին այն տարածում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանում Ղուրանն ու Մուհամեդ մարգարեին վիրավորելը քրեական հանցագործություն դառնան, իսկ դպրոցներում երեխաներին պարտադիր սովորեցնեն իսլամի հիմունքները, օդանավակայաններում ու երկաթուղային կայարաններում էլ կառուցվեն աղոթքի սենյակներ։ FIP-ի մեր գործընկերն են այս պատմության հետքերով գնացել․ այն տարածվել էր նախ՝ թուրքական մի շարք լրատվամիջոցներով, հետո հասել ադրբեջանական կայքեր ու սոցիալական ցանցեր։

«Հոդվածի բովանդակությունը հետևյալն էր, որ Հայաստանի իշխանությունները ստանձնել են պարտավորություն թուրքական իշխանությունների  առաջ, որ պետք է իսլամը հատուկ պաշտպանություն ունենա Հայաստանում, և օրենսդրական հիմք պետք է ստեղծվի դրա համար։ Նրանք պնդում էին, որ արդեն կա օրինագիծ, որը շրջանառվում է ՀՀ կառավարության կողմից և դա պետք է ուղղակի պաշտպանության տակ դնի հենց մուսուլմաններին»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Փաստերի ստուգման հարթակի (FIP) լրագրող Նանե Մանասյանը:

Նա չի գտել որևէ պաշտոնական փաստաթուղթ, Կառավարության որոշում կամ օրինագիծ, որը կհաստատեր այդ պնդումները։ Ավելի ուշ Կառավարությունը ևս հերքել է նման լուրերը։ Բայց ինչպե՞ս է փաթեթավորվել այս ապատեղեկատվությունը։ Նախ՝ որպես հոդվածի հեղինակ ներկայացվել է Ազիզ Եգանյան անունով անձը։ Սակայն FIP.am-ը բաց աղբյուրներում այս անունով լրագրողի մասին որևէ տեղեկություն կամ նախկին հրապարակում չի գտել։

«Բայց եկեք ստուգենք՝ արդյո՞ք այն իրական մարդու լուսանկար է։ Մի քանի հարթակով կարող ենք անցկացնել, մենք գիտենք որ ԱԲ-ն 100 տոկոսանոց պատասխաններ երբեք չի տալիս։ Այս դեպքում ունենք 65 տոկոսանոց ֆեյք»,- ցույց է տալիս լրագրողը։

Ըստ FIP-ի՝ պնդում է արվել, որ նշյալ կարգավորումները նախ կկիրառվեն Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններում, ապա ամբողջ երկրում։ Լուրը միաժամանակ ու նույն տեքստով տարածել են թուրքական մի շարք կայքեր։ Միևնույն ժամանակ, այն հրապարակվել է Թուրքիայի ազգայնական «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի հետ կապ ունեցող կայքում, որը Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականության առաջամարտիկներից է:

Նանեի խոսքով՝ նման ապատեղեկատվական պատմությունները հիմնականում նույն շղթայով են Հայաստան հասնում․ սկզբում հայտնվում են X-ում, ապա արագ տարածվում ադրբեջանական լրատվամիջոցներում։ Եվ քանի որ հայաստանյան լրագրողների մեծ մասը թուրքերենին չի տիրապետում, այդ տեղեկությունները, ըստ լրագրողի, հայկական տեղեկատվական դաշտ են հասնում հիմնականում ադրբեջանական ռուսալեզու աղբյուրների կամ ռուսական «սունկ» կայքերի միջոցով։

«Դրանց տարածման բնույթը շատ համակարգված է, և բացի հայաստանյան փաստ ստուգողները, մենք գիտենք, որ նաև բազմաթիվ արևելաեվրոպական, հենց ռուսաստանյան նախագծեր կան, որոնք զբաղվում են բոտերի տեղայնացմամբ կամ տեղորոշում են, թե, օրինակ, տվյալ ժամանակահատվածում այդ ցանցերը՝ նույն Matryoshka-ն կամ Storm-1516-ը, ի՞նչ ապատեղեկատվական հոսքեր են տարածել, և սա այդ դեպքերից մեկն էր»,- ընդգծում է նա։

Լրագրողի կարծիքով՝ ապատեղեկատվությունն անընդհատ նոր ձևերով է տարածվում, որն էլ փաստեր ստուգողի ամենօրյա մարտահրավերն է։

«Այսինքն՝ ապատեղեկատվության տարածման ձևեր, մեթոդներ, տեխնոլոգիաներ, որոնց հետ Հայաստանն առաջին անգամ է գործ ունենում, և մենք էլ ինքներս փորձում ենք հասկանալ, բայց դրա համար միշտ պետք է ժամանակ»,- ասում է լրագրողը:

FIP.am-ի լրագրողը շեշտում է, որ փաստերի ստուգման նպատակը միայն կեղծ լուրերը հերքելը չէ։ Խնդիրն ավելի լայն է՝ օգնել հանրությանը՝ ճանաչել տեղեկատվական մանիպուլյացիաներն ու արտաքին միջամտությունները։ Նրա խոսքով՝ մեդիագրագիտությունն ու քննադատական մտածողությունը դրանց դեմ պայքարի կարևոր գործիքներից են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան