Արամ Հովհաննիսյանը չհերքեց. նա կնշանակվի ՌՈ պետ

Լուրեր

27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով՝ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանին կփոխարինի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը:

Մեզ հետ հեռախոսազրույցում Հովհաննիսյանը չհերքեց տեղեկությունը` հորդորելով սպասել:

«Վաղը առավոտյան խոսենք, այս պահին որևէ բան ասել չեմ կարող»:

Հիշեցնենք, որ Արամ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել էր 2025-ի հունիսին: Թե որն էր պատճառը, Արամ Հովհաննիսյանը չէր պարզաբանել:

Այսօր էլ հստակ պատճառ չնշեց, միայն ասաց․ «Այդ պահին այդպես էր պետք, մի փոքր հանգստանալ էր պետք»:

Հավելենք, որ Զաքարյանը ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի օգոստոսի 6-ին:

Ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտնել էր, որ բանակում արձանագրված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև Պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Զաքարյանն ազատման դիմում գրեց:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն այսօր հայտնեց, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Սա խաղաղ պայմաններում այս տարվա ընթացքում մահվան 12-րդ դեպքն է:

Արփի Հակոբյան