Ես չեմ կարա վստահեմ Ադրբեջանի նախագահին․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն անդրադարձավ TRIPP նախագծին՝ նշելով, որ թեև ԱՄՆ ներգրավվածությունը որոշակի «զսպաշապիկ» է Ադրբեջանի համար, սակայն այն չի պարունակում ուղիղ երաշխիքներ։ Նա առանձնակի մտահոգություն հայտնեց նախագծի աշխարհագրական դիրքի վերաբերյալ։

«Իրանի սահմանից 20 մետր հեռավորության վրա շատ բարդ է ունենալ երկարաժամկետ խաղաղ միջավայր՝ հաշվի առնելով… ամերիկա-իրանական հարաբերությունների սրությունը»,- հայտարարեց Կարապետյանը։

Նա պարզաբանեց, թե ինչու է ընդդիմությունը հետևողականորեն օգտագործում միայն «ճանապարհ» եզրույթը։ Նրա պնդմամբ՝ սա ռազմավարական նշանակություն ունի ապագա բանակցությունների համար։

«Ես այսօր ասում եմ՝ դա ճանապարհ է, որպեսզի վաղը իրենց հետ բանակցելու ժամանակ ինձ չասեն՝ բա ասում էիք միջանցք է»,- շեշտեց պատգամավորը՝ հավելելով, որ պետք է ամեն ինչ անել հայկական իրավական վերահսկողությունը պահպանելու համար։

Խոսելով տարածաշրջանային հարևանների մասին՝ պատգամավորը կոչ արեց իշխանություններին չփորձել համոզել ժողովրդին, թե Ադրբեջանին կարելի է վստահել․ «Մենք չենք վստահելու Ադրբեջանի նախագահին։ Ես չեմ կարող վստահել, դուք չեք վստահում իրեն… մեզ երաշխիքներ են պետք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան