Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանը միջնորդել է նիստին կանչել Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցչին

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստն է կայացել Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան Էմիլ Բաբիշովը նշել է, որ նախորդ նիստերի ժամանակ Վարդանյանն ու նրա այն ժամանակվա փաստաբանը մի շարք միջնորդություններ են ներկայացրել դատարանին, սակայն դրանց վերաբերյալ դատարանի որոշումներից քաղվածքներն ամբողջությամբ չեն տրամադրվել պաշտպանության կողմին: Պաշտպանը միջնորդել է, որ դատարանն այդ որոշումների քաղվածքները ամբողջությամբ տրամադրվեն պաշտպանության կողմին։

Նախորդ նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանին  պետական միջոցների հաշվին նոր պաշտպան էր նշանակվել: Մինչ այդ, նրան ներկայացնում էր իր ընտրած փաստաբանը:

Հերթական նիստում Ռուբեն Վարդանյանը մեկ այլ միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով դատական ​​նիստին կանչել Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության ներկայացուցչին։ Նա նշել է, որ դա կապված է իրեն առաջադրված մեղադրանքներից մեկի՝ Ադրբեջանի Հանրապետության պետական ​​սահմանի անօրինական հատման հետ։ Բաբիշևն աջակցություն է հայտնել Վարդանյանի դիրքորոշմանը՝ խնդրելով բավարարել միջնորդությունը։

Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը նշել է, որ պաշտպանության կողմի միջնորդության մեջ չի նշվում, թե ով պետք է հարցաքննվի, ինչ պատճառով, ինչ ցուցմունք կարող է տալ այդ անձը որպես վկա, կամ ինչպես կարող է այդ ցուցմունքը կապված լինել Վարդանյանին առաջադրված մեղադրանքների հետ։ Նա նաև նշել է, որ սահմանի անօրինական հատման դեպքում Պետական ​​սահմանային ծառայության աշխատակիցների ցուցմունքների կարիք չկա։ Ըստ ադրբեջանցի դատախազի՝ եթե Վարդանյանը պնդում է, որ օրինական ճանապարհով է հատել Ադրբեջանի պետական ​​սահմանը՝ հակառակ մեղադրանքներին, և ցանկանում է դա ապացուցել, նրա անձնագրում պետք է լինի Ադրբեջանի Հանրապետության պետական ​​սահմանային ծառայության կնիք: Նրանք կարող են դա ապացուցել՝ անձնագրում կնիքը ներկայացնելով։

Արդյունքում, Վյուսալ Ալիևը դատարանին խնդրել է մերժել միջնորդությունը։ Դատարանը, կողմերին լսելուց հետո, որոշել է միջնորդությունը թողնել առանց դիտարկման։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 18-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի