Ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով. Պապոյան
Քաղաքականություն
04.11.2025 | 22:21
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայոնը հայտնել է, որ այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։
«Ունեմ ևս մեկ լավ լուր ապաշրջափակումից. այս պահին ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով տեղափոխվում է դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով։
Նշեմ նաև, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս կհասնի Հայաստան՝ կրկին Ադրբեջանի տարածքով»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ որ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հացահատիկով բեռնված գնացքն Ադրբեջանի տարածքով ուղևորվել է դեպի Հայաստան։