ԵՄ զեկույցը փաստում է՝ Թուրքիայում փոքրամասնությունները, այդ թվում` հայերը, բախվում են խտրականության

Լուրեր

12.01.2026 | 16:37
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվելու է 5 տարվա ազատազրկման
12.01.2026 | 16:25
Պարեկները հայտնաբերել են խախտումներ կատարած վարորդներին․ ՆԳՆ
12.01.2026 | 16:16
ՖԱՖ-ն ամփոփել է տարին, Էդուարդ Սպերցյանը մրցանակի է արժանացել
12.01.2026 | 16:03
Կիպրոսում անհետացել է ռուսաստանցի գործարար՝ «Ուրալկալի»-ի նախկին ղեկավարը
12.01.2026 | 15:51
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կմնա կալանքի տակ
12.01.2026 | 15:40
Արդարադատության ոլորտում որոշակի առաջընթաց ունենք․ ԲԴԽ անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 15:30
Իրանը հաստատում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների շուրջ բաց հաղորդակցությունը
12.01.2026 | 15:21
Անթալիա․ Մարիա Ազիզյանը հաղթել է թուրք մրցակցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 15:12
Փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ․ նա ձերբակալվել է․ՔԿԾ
12.01.2026 | 15:06
Ադրբեջանում 6 ամսով կկրճատվի սպաների զինվորական ծառայության ժամկետը խաղաղ պայմաններում
12.01.2026 | 14:54
Ալեքսանդր Օվեչկինը հերթական գոլն է խփել և մոտենում է Ուեյն Գրետցկիի ռեկորդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 14:46
Ըստ Իրանի պետական ԶԼՄ-ների՝ քաղաքներում մեծ թվով մարդիկ են հավաքվում իշխանությունների օգտին հանրահավաքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 14:37
Հենրիխ Մխիթարյանը 11-մետրանոց է վաստակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 14:28
Երկրում կանայք են կրում արդարության և արդարադատության համար պատասխանատվությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 14:19
Ադրբեջանը պաշտոնական դիմում է ուղարկել FIS-ին՝ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանի հետ կապված
Բոլորը

Թուրքիան Եվրամիության հիմնական գործընկեր է և անդամակցության թեկնածու երկիր։ Այս մասին ասվում է ԵՄ ընդլայնման քաղաքականության մասով 2025 թվականի Թուրքիայի վերաբերյալ զեկույցում։ 2025 թվականի նոյեմբերի 4-ին Եվրահանձնաժողովն ընդունել է ընդլայնման փաթեթը, որը մանրամասն գնահատական ​​է տալիս Արևմտյան Բալկանների, Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի կողմից Եվրոպական Միությանն անդամակցելու ճանապարհին արձանագրված առաջընթացին և իրավիճակին։

Նշվում է, որ Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները մնացել են փակուղում 2018 թվականից ի վեր, ինչի մասին վկայում են Խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի եզրակացությունները։

Միաժամանակ, զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ հայ համայնքին։ Նշվում է, որ փոքրամասնություններին պատկանող անձանց պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը թերի է, և փոքրամասնություններին պատկանող անձինք բախվում են ատելության ու խտրականության։

Ատելության հանցագործությունների վերաբերյալ օրենսդրությունը դեռևս չի համապատասխանում եվրոպական չափանիշներին և մնում է լուրջ խնդիր։ Ատելության խոսքը և ատելության հանցագործությունները շարունակվել են, որոնց հիմնական թիրախներն են եղել սիրիացիները, հույները, հայերը, հրեաները և ալևիները։

Ընդհանուր առմամբ, փոքրամասնության համայնքներին պատկանող անձինք շարունակել են բախվել դժվարությունների, ինչպիսիք են իրենց կրոնական հաստատությունների համար իրավական կարգավիճակի բացակայությունը, փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը, դպրոցական աջակցությունը, հոգևորականների վերապատրաստումը, փոքրամասնությունների լեզուներով լրատվամիջոցներին հասանելիությունը։ Ոչ մի քայլ չի ձեռնարկվել դպրոցական դասագրքերը վերանայելու և խտրական ու նսեմացնող հղումները վերացնելու համար։ Փոքրամասնությունների դպրոցները պետական ​​միջոցներ չեն ստացել։

«Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ միջոցառումներն արգելվել են 2025 թվականի ապրիլին։ Հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանը ներգրավված պետական ​​պաշտոնյաների վերաքննիչ դատավարության վերաբերյալ դատական ​​գործն ավարտվել է 2025 թվականի փետրվարին, սակայն Դինքի ընտանիքը բողոքարկել է որոշումը՝ «անավարտ քննության և քրեական հետապնդման» հիմքով»,- ասվում է զեկույցում։

Ընդգծվում է նաև, որ չկան մեխանիզմներ փոքրամասնություններին պատկանող անձանց որոշումների կայացման գործընթացում ներգրավելու և պետական ​​կառավարման մեջ նրանց բավարար ներկայացվածությունն ապահովելու համար։ Փոքրամասնությունները լրջորեն թերներկայացված են քաղաքական կյանքում։

Անդրադարձ է կատարվում նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Նշվում է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակել է առաջ շարժվել՝ երկու հատուկ դեսպանների միջև շփումներով, երկկողմ բանակցություններով և վստահության ամրապնդմանն ուղղված քայլերով։ Նշանակալից իրադարձություն էր Հայաստանի վարչապետի պատմական այցը Թուրքիա հունիսի 20-ին, որտեղ նա հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ։ Չնայած Թուրքիան հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ չկան, գործնականում Անկարան ​​առաջընթացը կապում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների զարգացումների հետ։

Զեկույցում ընդգծվում է, հայ-թուրքական սահմանը մնացել է փակ, սակայն կարճ ժամանակով բացվել է 2025 թվականի մարտին՝ Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն մատակարարելու համար։ Թուրքիան շատ սերտ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի հետ՝ կանոնավոր բարձր մակարդակի այցելություններ և խորհրդակցություններ, ինչպես նաև համատեղ զորավարժություններ անցկացնելով։ Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը Հայաստանի նկատմամբ։

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը շարունակել են համագործակցել եռակողմ հարթակի միջոցով։ Բացի այդ, Թուրքիայում տեղի է ունեցել Հարավային Կովկասի 3+3 հանդիպումը (Թուրքիա, Իրան, Ռուսաստան + Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, չնայած Թբիլիսին բոյկոտում է այդ ձևաչափը):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի