Ուկրաինայի հատուկ նշանակության ուժերը Պոկրովսկում են, կատաղի մարտերը շարունակվում են

Լուրեր

29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրանիայի Գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել է, որ շարունակում է Պոկրովսկում իր հատուկ գործողությունը և լրացուցիչ հատուկ նշանակության ուժերի հետ համատեղ խոչընդոտում է օկուպանտներին՝ իրենց կրակային ուժը տարածել պատասխանատվության գոտում գտնվող լոգիստիկայի վրա, փոխանցում է Պրավդան։

«Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության «Տիմուրի հատուկ նշանակության» ուժերը շարունակում են իրենց գործողությունը Դոնեցկի մարզի Պոկրովսկի շրջանում, որը կարևոր նշանակություն ունի առաջնագծի լոգիստիկայի համար: Շարունակվում են կատաղի մարտեր ռուս օկուպանտների հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ հաջող դեսանտային գործողությունից հետո որոշակի դիրքեր զբաղեցրած հատուկ նշանակության ուժերը  բացել են ցամաքային միջանցք և նրանց միացել են լրացուցիչ հատուկ նշանակության ուժեր։

«Մարտական ​​գործողությունները շարունակվում են՝ ուղղված թշնամու կողմից կրակային ուժը Գլխավոր հետախուզական վարչության պատասխանատվության գոտում լոգիստիկայի վրա տարածելու փորձերի կանխմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության այլ հատուկ նշանակության ստորաբաժանումներ նույնպես մարտական ​​առաջադրանքներ են իրականացնում այդ հատվածում։ Մասնակցող ստորաբաժանումների անձնակազմի անվտանգության համար գործողությունների մանրամասները դեռևս չեն հրապարակվում։

Ուկրաինական OSINT DeepState նախագծի վերջին զեկույցի համաձայն՝ ռուսական զորքերն առաջ են շարժվել դեպի Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքում: Նախագծի թարմացված քարտեզը Պոկրովսկի մոտակայքում ցույց է տալիս նրանց առաջխաղացման մեկ այլ ուղղություն։

Պոկրովսկի մոտակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ Ուկրաինայի զինված ուժերի համար: Ընդամենը մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ քաղաքը լիովին շրջափակված է: Ուկրաինական զորքերը հերքել էին դա, բայց ընդունել, որ իրավիճակը գրեթե կրիտիկական է: Անցյալ շաբաթավերջին հաղորդվել էր, որ քաղաքի մոտակայքում հատուկ նշանակության ջոկատների դեսանտ է իջեցվել   պաշտպանվող ուկրաինական ուժերի մատակարարման ուղիները պաշտպանելու համար:

DeepState-ն արդեն մի քանի օր է՝ հաղորդում է Պոկրովսկի տարածքում ռուսական բանակի առաջխաղացման մասին, սակայն նախագծի մարտական ​​քարտեզի համաձայն՝ քաղաքը դեռևս ամբողջությամբ շրջապատված չէ։

Ավելի վաղ էլ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այցելել էր Պոկրովսկի և Միրնոգրադի շրջաններ և ընդունել տարածքում ստեղծված դժվարին իրավիճակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի