Իրավիճակը բարդ է, բայց շրջափակում չկա․ Սիրսկին՝ Պոկրովսկում իրավիճակի մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այցելել է Պոկրովսկի և Միրնոգրադի շրջաններ, որոնք ներկայում ռուսական հարձակողական արշավի հիմնական թիրախներն են։ Սիրսկին ընդունել է տարածքում ստեղծված դժվարին իրավիճակը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Իրավիճակը բարդ է, բայց ռուսական քարոզչության պնդումները Պոկրովսկում, ինչպես նաև Կուպյանսկում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ենթադրյալ «շրջափակման» մասին չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է նա։

Ուկրաինական բանակի հրամանատարի խոսքով՝ Պոկրովսկում ռուսական հետևակային ուժերը, «խուսափելով մարտական ​​բախումներից, կուտակվում են քաղաքային տարածքում և փոխում են իրենց դիրքերը, ուստի հիմնական նպատակը նրանց նույնականացնելն ու ոչնչացնելն է»։

«Մենք աշխատում ենք Պոկրովսկի հատվածում պաշտպանական դիմադրողականության ամրապնդման ուղղությամբ։ Այստեղ կարևոր են ստորաբաժանումների միջև բարձրորակ փոխգործակցությունը, նրանց անհրաժեշտ ամեն ինչով ապահովումը, այդ թվում՝ լրացուցիչ կարիքները բավարարելու համար, և հանձնարարված խնդիրների ճշգրիտ ու համակարգված կատարումը։ Յուրաքանչյուր հրամանատար, անկախ մակարդակից, պետք է ապահովի առաջադրանքների բարձրորակ կատարումը։ Ես խստորեն զգուշացրել եմ հրամանատարներին անպատասխանատվության մասին։ Դրա համար ես կձեռնարկեմ խիստ միջոցներ, այդ թվում՝ աշխատանքից հեռացում»,- հավելել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը ճեղքել է Ուկրաինայի պաշտպանությունը ռազմավարական կարևորության Պոկրովսկ քաղաքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի