Էրդողանի դաշնակից Բահչելին անակնկալ կոչ է արել ազատ արձակել քուրդ առաջնորդ Դեմիրթաշին

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

Թուրք ազգայնական առաջնորդ Դևլեթ Բահչելին, որը երկրի  նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդարանական դաշնակիցն է, հայտարարել է, որ «օգտակար կլինի» բանտից ազատ արձակել նախկին քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին, գրում է Reuters-ը։

Խորհրդարանի դիմաց լրագրողներին ուղղված անսպասելի մեկնաբանությունները հնչել են մեկ տարի անց այն բանից հետո, երբ Բահչելին, որը նախկինում պնդել էր Էրդողանի քաղաքականության մեջ խոշոր փոփոխությունների մասին, կոչ է արել խաղաղության գործընթաց սկսել օրենքից դուրս հայտարարված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։ Զինյալները դրանից հետո որոշել են զինաթափվել և լուծարվել, ինչը հազվագյուտ հնարավորություն է բացում Թուրքիայի համար լուծելու տասնամյակներ շարունակ իր մեծ քրդական փոքրամասնության հետ կապված բողոքները, որոնք նպաստել են Դեմիրթաշի աճող ժողովրդականությանը՝ մինչև 2016 թվականին նրա բանտարկությունը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երկու անգամ Դեմիրթաշի գործով որոշում է կայացրել՝ նշելով, որ նրա իրավունքները խախտվել են, սակայն Էրդողանի կառավարությունը տարիներ շարունակ անտեսել է դատարանի կոչերը նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ ՄԻԵԴ-ի որոշման դեմ Թուրքիայի վերջին բողոքարկումը մերժվել է երկուշաբթի։

Գործի վերաբերյալ դատարանի վերջնական որոշման մասին լրագրողների հարցին Բահչելին պատասխանել է. «Իրավական ուղին ավարտված է։ Նրա ազատ արձակումն օգտակար կլինի Թուրքիայի համար»։

Քրդամետ ընդդիմադիր DEM  ​կուսակցությունը, որը Դեմիրթաշի առաջնորդության ժամանակ կոչվում էր HDP, մնում է խորհրդարանում երրորդ ամենամեծ կուսակցությունը։ Այն տարիներ շարունակ ենթարկվում է դատական ​​հետապնդման, որի արդյունքում հազարավոր պաշտոնյաներ և անդամներ բանտարկվել են, իսկ շատ օրենսդիրներ և քաղաքապետեր՝ տապալվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի