«Արևմտյան Ադրբեջանում քայլեր կձեռնարկվեն կրոնական կենտրոնների ու հաստատությունների գործունեության վերաբերյալ»․ Բախտիյար Նաջաֆով

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

«Երևանի ղազիյաթի գործունեությունը սերտորեն կապված է Արևմտյան Ադրբեջան վերադառնալու հայեցակարգի հետ։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ»,- ադրբեջանական պետական Ազերթաջ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է, այսպես կոչված, «Երևանի ղազի» Բախտիյար Նաջաֆովը։

«Երևանի ղազիյաթի մեր հիմնական աշխատանքային ծրագիրը հիմնված է Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ համագործակցության վրա, և մենք մեր գործունեությունն իրականացնում ենք նրանց օրենսդրությանը համապատասխան։ Ներկայումս մեր գլխավոր նպատակն է ամրապնդել կապերը Ադրբեջանում բնակվող արևմտյան ադրբեջանցիների հետ։ Ապագայում քայլեր կձեռնարկվեն՝ կապված Արևմտյան Ադրբեջանում կրոնական պաշտամունքային կենտրոնների և հաստատությունների գործունեության հետ: Մենք կարծում ենք, որ նախագահի գաղափարախոսությունը Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ կիրականացվի, և այս առումով մենք կշարունակենք մեր գործունեությունը կառուցել կրոնական հիմքի վրա: Ներկայում Երևանի ղազիյաթը վերսկսել է իր գործունեությունը Կովկասի մուսուլմանների վարչության ներքո և հաջողությամբ իրականացնում է իր աշխատանքը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ վերջերս Կովկասի մահմեդականների վարչությունը նիստ էր հրավիրել ու Երևանում մահմեդական համայնքի հետ կապված «մասնաճյուղ»՝ ղազիյաթ (համարժեք են քրիտոնեական թեմերին) ստեղծել, ինչպես նաև ղեկավար նշանակել։

Միաժամանակ, Բաքուն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեզն է առաջ մղում, որով փաթեթավորում է իր անհիմն  ու կեղծ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ։ «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Ադրբեջանում ներկայացնում են ՀՀ տարածքը։

OC Media-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ իր ուսումնասիրած արտահոսած փաստաթղթերը բացահայտում են, թե ինչպես է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը համակարգել և ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան» նարատիվի միջազգային տարածումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի