Թուրքիայի ՊՆ ղեկավարն ու Սերբիայի ԶՈՒ ԳՇ պետը Բաքվում կմասնակցեն, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա շքերթին»

Լուրեր

09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 10:20
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:10
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
09.06.2026 | 10:00
2025 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներն ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 9-ի դրությամբ
09.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը կայցելի Ադրբեջան։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ նա Բաքու կմեկնի թուրքական պատվիրակության կազմում՝ Բաքվում նոյեմբերի 8-ին կայանալիք ռազմական շքերթը դիտելու համար։

Նշվում է, որ թուրքական պատվիրակության կազմում Ադրբեջան է այցելելու նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Բացի այդ, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա» շքերթին ներկա է լինելու նաև Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը։ Ըստ տեղեկությունների՝ նա Բաքու կժամանի առաջիկա օրերին և կներկայացնի իր երկիրը հանդիսավոր զորահանդեսին։

Հավելենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նույնպես նոյեմբերի 8-ին Բաքվում կլինեն։

Ադրբեջանն Արցախի դեմ ագրեսիայի տարելիցը կնշի ռազմական շքերթի անցկացմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի