Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ և հանդիպել իրանցի ազատազրկված կանանց

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ են այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Հյուրերին ընդունեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը: Հանդիպմանը դեսպանը հույս հայտնեց, որ ինչպես Իրանի Իսլամական Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում առաջնորդվում են նույն սկզբունքով. հաշվի են առնում ազատազրկված քաղաքացու կրոնը, ազգային պատկանելությունը և դրանցից բխող բոլոր հանգամանքները՝ նշելով, որ իրենք ևս պատրաստ են աջակցելու իրենց ազատազրկված հայրենակիցներին: Արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին հանդիպեցին նաև իրանցի ազատազրկված կանանց հետ, ծանոթացան պահման պայմաններին, լսեցին նրանց հուզող, ինչպես նաև առողջական խնդիրների հետ կապված հարցերը, քննարկեցին շփման մեջ լեզվի պատճառով առաջացած դժվարություններն ավելի դյուրին դարձնելու ուղիները:

Իրանցի ազատազրկված կանայք իրենց հերթին հայտնեցին, որ Քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կողմից մշտապես ցուցաբերվում է մարդասիրական վերաբերմունք, հոգատարություն և աջակցություն:

Այցելության ավարտին դեսպանը ևս հայտնեց իր խորին շնորհակալությունը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետին և վարչակազմին ընդունելության, ինչպես նաև իրենց հայրենակից ազատազրկված անձանց հանդեպ ցուցաբերվող հոգատար և ուշադիր վերաբերմունքի համար: