Ադրբեջանում հեղաշրջման կազմակերպման գործով ևս մեկ անձ է ձերբակալվել

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Պետական ​​հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի գործով ձերբակալվել է Ադրբեջանի Գիտությունների Ազգային ակադեմիայի քարտուղարության նախկին ղեկավար Էլդար Ամիրովը։ Ադրբեջանական  իշխանամերձ Haqqin.az-ի հաղորդմամբ՝ Բաքվի Սաբաիլի շրջանային դատարանն Ամիրովին դատապարտել է չորս ամսվա կալանքի։

Նշենք, որ Ռամիզ Մեհդիևի՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում աշխատելու տարիներին Էլդար Ամիրովը եղել է այդ գերատեսչության աշխատակից, իսկ ավելի ուշ դարձել է նրա օգնականը։

Հավելենք, որ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանն օրերս որոշում էր կայացրել Մեհդիևի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Դատարանը, բավարարելով Ռամիզ Մեհդիևի նկատմամբ առանձնապես ծանր քրեական հանցագործությունների համար քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությունը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել 4 ամիս ժամկետով տնային կալանքը։

Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 278.1 (պետական ​​իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ), 274 (պետական ​​դավաճանություն) և 193-1.3.2 (հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում) հոդվածներով։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, թե Ռամիզ Մեհդիևը ծրագրել է երկրի  նախագահ Իլհամ Ալիևի սպանությունը։ Ադրբեջանի նախագահական օդանավի փոխարեն, սակայն, խոցվել է AZAL-ի ինքնաթիռը։ Դրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Մեհդիևը փորձել է ՌԴ-ի աջակցությամբ հեղաշրջում պատրաստել։

Օրերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) գործողություն է իրականացրել Hurriyet TV-ի խմբագրությունում։ Hürriyyət թերթի, համանուն hurriyyet.az կայքի և Hurriyyet TV հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Վուգար Մամեդովն է ձերբակալվել։ Նշվում էր, որ գործողությունը կապված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևի հետ։ Դատարանը Մամեդովին դատապարտել է երեք ամիս և 13 օր ժամկետով նախնական կալանքի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի