Հայաստանն արդեն մտել է խաղի մեջ․ Արման Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 11:20
Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բելգորոդին. զոհ կա
03.07.2026 | 11:11
«Արտյոմին ու Գոռին չոտկի կտաս, մնացածին՝ 20 պակաս ես տալում, հարցը լուծվում ա»․ ՀԿԿ ձայնագրություն
03.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը՝ ՈՒՂԻՂ
03.07.2026 | 10:48
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մասնավոր վեճ է լուծել․ գործն ուղարկվել է դատախազին
03.07.2026 | 10:36
Կիևում ռուսական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
03.07.2026 | 10:23
Փաշինյանը Թեհրան է մեկնել ոչ թե կառավարական, այլ մասնավոր` FlyOne-ի ինքնաթիռով
03.07.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 3-ի դրությամբ
03.07.2026 | 10:10
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Թեհրանի կրոնական համալիր՝ հրաժեշտի արարողության համար
03.07.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:46
Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով շուրջ 3000 մարդ է տարհանվել
03.07.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.07.2026 | 09:08
ԱԱ-2026. Շվեյցարիան դուրս եկավ 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 09:07
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան
03.07.2026 | 05:09
ԱԱ-2026. Պորտուգալիան հաղթանակ կորզեց ու կխաղա Իսպանիայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 27-ին Ստամբուլում Սիրիայի հարցով Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցավ քառակողմ գագաթնաժողով։ Ի՞նչ արձանագրեցին Սիրիայի հարցով այս ժողովին մասնակից պետություններն ու որքանո՞վ  է նպատակահարմար Հայաստանի մասնակցությունը նման ժողովներին․ այս ու այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ։

-Պարո՛ն Նավասարդյան, հոկտեմբերի 27-ին Ստամբուլում կայացավ Սիրիայի հարցով գագաթնաժողով, որին մասնակցում էին Թուրքիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի առաջնորդները։ Նախկինում Աստանայում, Սոչիում, Ժնևում այս հարցով կայացած գագաթնաժողովներին մասնակցում էր Իրանը։ Ինչո՞վ եք պայմանավորում Ստամբուլում Իրանի բացակայությունը։

-Ռուսաստանի և Թուրքիայի միջև կա Իդլիբում խաղաղության գոտու  ստեղծման հարցը, որտեղ իր դերակատարումն ունի Իրանը, նրա մասնակցության բացակայությունը պայմանավորվում է նաև դրա հետ։ Բայց սա իր տեսակի մեջ հետաքրքիր գագաթնաժողով էր, որտեղ առաջին անգամ մասնակցում էին  եվրոպացիները՝ Մերկելն ու Մակրոնը, որը նախկինում չի եղել։ Նշեմ, որ  այս ժողովից բացակայում էր ԱՄՆ-ը։

Ինչո՞վ եք բացատրում Սիրիայի հարցով գագաթնաժողովին ԱՄՆ-ի բացակայությունը։

-Կարծում եմ՝ ԱՄՆ-ն խուսափում է մասնակցելուց, քանի որ այնտեղ քննարկվում է հետագա վերականգնման, տնտեսական օգնության հարցը, որը հասնում է միլիարդների։  ԱՄՆ-ը, կարծես թե, փորձում է խուսափել այդ գործողությունից և այն բարդել փոքր կոալիցիոն անդամների վրա, այն երկրների վրա, որոնք ԱՄՆ-ի հետ միասին պետք է պայքարեն ահաբեկչության դեմ, որն Իդլիբում դեռ շատ ամուր հիմքեր ունի։

-Ստամբուլի գագաթնաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունները կհաջողվի՞ արդյոք կյանքի կոչել՝ հաշվի առնելով, որ նախկինում այդ հարցով ձեռք բերված որոշ պայմանավորվածություններ՝ Սիրիայում խաղաղություն հաստատելու վերաբերյալ, այդպես էլ կյանքի չկոչվեցին։ 

-Դժվարանում եմ ասել, դա դեպքերի զարգացումը կհուշի։ Այստեղ ինձ համար կարևորը Հայաստանի հարցն է, քանի որ բոլորովին վերջերս մենք այնտեղ ուղարկեցինք հումանիտար առաքելություն։ ՀՀ-ի այդ քայլն առաջացրեց ԱՄՆ-ի և Արևմուտքի որոշակի շրջանակների դժգոհութունը, դրան արձագանքեց նաև Ջոն Բոլթոնն իր հայաստանյան այցի ընթացքում՝ նշելով, որ դեռ կպարզեն դա հումանիտար առաքելություն է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ՝ դա ճիշտ, չնայած վտանգավոր որոշում էր։

Մյուս կողմից՝ Ստամբուլում հայտարարվեց նման գագաթնաժողովներին նոր պետություններ ներգրավվելու մասին, և հիմա հարց է առաջանում ՝ արդյոք Հայաստանը, որպես Մերձավոր Արևելքի միջազգային իրավունքի սուբյեկտ, երկիր, որը դարեր շարունակ շատ լավ հարաբերություններ ունի Սիրիայի հետ, համայնք ունի, որն արդեն փշրվել է, պե՞տք է ձայն բարձրացնի և մասնակցի հետագայում նման ժողովներին։ Մինչ այս պահը ոչ մի տեղ Հայաստանը նման ժողովների չի մասնակցել։

-Ձեր գնահատմամբ՝ Հայաստանի մասնակցությունը պե՞տք է։ 

-Բոլոր դեպքերում մենք արդեն ունենք առաքելություն, մենք արդեն մտել ենք այդ խաղի մեջ։ Արդյոք ճիշտ չէր լինի, որ մենք ասենք, որ պատրաստ ենք մասնակցելու և մեր օգնությունը բերելու խնդրի դիվանագիտական և քաղաքական կարգավորմանը։ Ես կարծում եմ, որ քաղաքական մեծ հնչեղություն կստանա, եթե անգամ մենք չմասնակցենք։

 -Ինչ կստանանք, եթե մասնացենք՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը։

-Եթե Հայաստանը ցանկություն հայտնի, Թուրքիան համաձայնություն կտա՞, թե ոչ, դա էլ դեռ հարց է։ Համենայնդեպս՝ նկատի ունենալով Փաշինյանի կապերը Մակրոնի և Մերկելի հետ, ես կարծում եմ, որ դա կողջունվի։ Ռուսաստանը չեմ կարծում, որ չի գնա ընդառաջ։ Կարծում եմ, որ սա լավ տպավորություն կթողնի։

Արման Նավասարդյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

 

Աղավնի Սուքիասյան