Ողջունելի է, որ վարչապետը հեծանիվ վարել է քարոզում, բայց ցավոք, դեռ պայմաններ չկան. Արման Անտոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

«Երևանն իդեալական քաղաք է հեծանվավարման համար, բայց կամք է պետք նվազագույն պայմաններ ստեղծելու համար`հեծանվուղիներից մինչև կայանատեղիներ: Ցավոք, այսօր չունենք այդ պայմանները, հուսով եմ` օրեցօր կլուծենք այդ խնդիրները»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Հեծանվորդների, սիրողական հեծանվասպորտի և սպորտային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը:

Հարցին, թե ինչ շոշափելի արդյունք է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից փորձը խրախուսելու հեծանիվ վարելու մշակույթը, մեր զրուցակիցը պատասխանում է. «Ողջունում եմ վարչապետի նախաձեռնությունը, այն, որ իր օրինակով հեծանվային մշակույթի քարոզն է անում, նա պարբերաբար է հեծանիվն օգտագործում՝ որպես փոխադրամիջոց, չնայած որ Երևանը, ցավոք, դեռ հարմարեցված չէ հեծանվային երթևեկության համար: Երկրի ղեկավարի կողմից մեսիջը կա, մնում է` այն որևէ օղակում չընդհատվի»:

Արման Անտոնյանն անդրադառնում է նաև այն խնդրին, որ հանրային տրանսպորտը ևս Հայաստանում հարմարեցված չէ հեծանվային մշակույթին. «Մեր ավտոբուսներում չկան կախիչներ հեծանիվների համար: Արդեն քանի տարի է` այս խնդրի մասին խոսում եմ, երբ ավտոբուսների նոր խմբաքանակ եկավ Երևան, առաջարկել էի, որ դրանք անպայման ունենան կախիչներ, սակայն այդ կետն անտեսվել էր: Հուսամ` այս խնդրի լուծումը չի ուշանա»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան