Հայաստանում թվայնացման ոլորտի զարգացումն առաջնահերթությունների շարքում է. Փաշինյան

Լուրեր

01.02.2026 | 15:56
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել
01.02.2026 | 15:41
Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները Աբու Դաբիում հետաձգվել են
01.02.2026 | 15:01
Ձնախառն անձրև, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
01.02.2026 | 14:23
«Աշխատանքներ են կատարվում եղանակային բարդագույն պայմաններում»․ իրավիճակը՝ Վարդենյաց լեռնանցքում
01.02.2026 | 14:11
Շուրջ 10 օր Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց․ Սուրենյան
01.02.2026 | 13:58
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ Թրամփի սպառնալիքների ֆոնին
01.02.2026 | 13:26
Մարտունու բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ ՆԳՆ
01.02.2026 | 12:10
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի․ ՊԵԿ
01.02.2026 | 11:58
Կիևում հազար բնակելի տուն մնում է առանց ջեռուցման․ քաղաքում -16 աստիճան է
01.02.2026 | 11:39
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի
01.02.2026 | 11:11
Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, ոչ թե Իրանից․ Թրամփ
01.02.2026 | 11:04
UNF 30․ Միհրան Հարությունյանը հաղթեց Շեյն Տորեսին
01.02.2026 | 10:59
Վթարային ջրանջատում Երևանում
01.02.2026 | 10:49
UFC-ի չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին պաշտպանել է տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 10:42
Ահազանգ է ստացվել, որ Երևանում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Թվային երկխոսություն. Էստոնիա-Հայաստան» աշխատաժողովին, խոսել մեր երկրում թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին և այդ համատեքստում՝ կարևորել փորձագիտական ներուժի զարգացումը։

«Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, «e-Estonia Briefing Centre»-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը, ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, պետական կառավարման համակարգի, ակադեմիական հաստատությունների ներկայացուցիչներ։

Վարչապետ Փաշինյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին, նշել, որ Հայաստանում թվայնացման ոլորտի զարգացումն առաջնահերթությունների շարքում է, խոսել մեր երկրում թվայնացման ոլորտում հեղափոխական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին և այդ համատեքստում՝ կարևորել փորձագիտական ներուժի զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխատաժողովը կազմակերպելու միտքն առաջացել է սույն թվականի ապրիլի 27-28-ին Էստոնիայի Հանրապետություն իր կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ Տալլինում e-Estonia Briefing տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոն այցելության ընթացքում:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքին, թվայնացման ուղղությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերին և կարևորելով թվայնացման ոլորտում Էստոնիայի հետ փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը՝ հանձնարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը նախաձեռնել է e-Estonia Briefing Centre-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմի այցը Հայաստան։ «Հետևաբար մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի Պետրա Հոլմից փորձենք իմանալ՝ ինչպես է աշխատում թվայնացումն Էստոնիայում, որ գիտեք համաշխարհային առաջատար է համարվում թվայնացման ոլորտում և փորձենք օգտակար տեղեկություններ քաղել նրա ներկայացումից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնել, որ այս աշխատաժողովն էականորեն կնպաստի Հայաստանի թվայնացման օրակարգի արդյունավետ իրականացմանը:

Աշխատաժողովին բանախոսությամբ հանդես է եկել e-Estonia Briefing Centre-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը՝ ներկայացնելով Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման ոլորտում միջազգային ճանաչում գտած փորձը, իրականացված աշխատանքներն ու ծրագրերը»,- ասած է հաղորդագրությունում։

Գերատեսչության փոխանցմամբ՝ աշխատաժողովի ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել նաև հարցեր ուղղել բանախոսին և ստանալ անհրաժեշտ պատասխաններ։