«Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը Շիրակի մարզում ևս փոխանցվեց ՀՀ կառավարությանը

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

Շիրակի մարզում «Դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումը և իրականացումը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից (ՊՀԾ) փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այդ մասին ազդարարվել է այսօր`  հոկտեմբերի 29-ին՝ Գյումրու թիվ 15 դպրոցում  տեղի ունեցած պաշտոնական արարողության ժամանակ: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների, ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի» և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի ներկայացուցիչներ, Շիրակի մարզի կրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ:

ԿԳ նախարարի պաշտոնակատարին և մյուս ներկաներին նախ ծանոթացել են Կայուն դպրոցական սնունդ ծրագրի շրջանակում Շիրակի մարզում և Գյումրու թիվ 15 դպրոցում կատարված աշխատանքները:  Զեկուցվել է, որ Շիրակի մարզում դպրոցական սննդի ծրագրում ընդգրկվել են բոլոր 147 դպրոցները, որտեղ հաճախում է 1-4-րդ դասարաների  ինչպես նաև դպրոցներին կից նախակրթարանների ավելի քան 13700 սաներ, ովքեր կստանան ամենօրյա սնունդ:  Նշվել է, որ Շիրակի մարզի 133 դպրոցներում նորոգվել են դպրոցների խոհանոցային տարածքներն ու ճաշարանները, դպրոցներին տրամադրվել են խոհանոցային  նոր սարքավորումներ, կատարվել է խոհարարների վերապատրաստում:

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի գնահատմամբ դպրոցական սննդի ծրագիրը արդյունավետ է և պետք է լինի շարունակական.« Դպրոցներում կայուն սննդի ապահովումը նպաստում է կրթության արդյունավետության բարձրացմանը. Դա ապացուցվել է մասնագիտական տարբեր հետազոտություններով: Հայաստանի ինչպես նախկին, այնպես էլ ներկա կառավարությունը այս ծրագրին մեծ կարևորություն են տալիս:  Մենք քայլեր ենք ձեռնարկել, որպեսզի ծրագիրը հավուր պատշաճ իրականացվի. Ավելին` նպատակ ունենք շարունակել և զարգացնել ծրագիրը, ինչպես նաև լուծումներ գտնել առկա խնդիրներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ տաք սննդի կազմակերպման հետ կապված դժվարություններն աշխատանքային կարգով քննարկվել են մարզպետարանների, մասնավորապես Շիրակի մարզպետարանի պատասխանատուների հետ և ձեռնարկվում են քայլեր դրանք կարգավորելու ուղղությամբ: Արայիկ Հարությունայնի խոսքով` ծրագիրը կարևոր է նաև այն առումով, որ դպրոցական սննդի 76 տոկոսը տեղական արտադրության մթերքն է կազմում` այդ կերպ խթանելով տեղական արտադրանքի իրացմանը:

ԿԳ նախարարի պաշտոնակատարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել  Մակ-ի Պարենի համաշխարհային ծրագրին և ՌԴ կառավարությանը` Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը մեր երկրում իրականացնելու համար: Արայիկ Հարությունյանը նաև հավաստիացրել է, որ պետական բյուջեի հանձնառությանը փոխանցվելուց հետո Շիրակում, ինչպես նաև կառավարության կողմից իրագործվող  դպրոցական սննդի ազգային փուլում ընդգրկված մնացած մարզերում, ծրագիրն իրագործվում է նույն արդյունավետությամբ: Իր հերթին  ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը ևս բարձր է գնահատել դպրոցական սննդի կազմակերպումը Հայաստանի մարզերի դպրոցներում և շեշտել, որ ՄԱԿ-ի հանձնառությունից կառավարությանն անցնելուց հետո ևս ծրագիրը գտնվում է  հուսալի ձեռքերում:
ՌԴ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ  Աննա Վալկովայի խոսքով` Հայաստանի հետ համագործակցութթյունն արդյունավետ է, քանի որ ծրագրում ընդգրկված դպրոցների 50 տոկոսից ավելիում տաք սնունդ է տրվում և դպրոցական սննդի տեսականին ավելացվում է:
Պաշտոնական արարողությունից հետո ներկաները շրջել են դպրոցում, ծանոթացել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում վերանորոգված և սարքավորումներով հագեցված խոհանոցի ու ճաշարանի աշխատանքին, ինչպես նաև երեխաների հետ միասին համտեսել դպրոցական ճաշը:
«Դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում իրականացվում է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության կողմից` ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտի»  տեխնիկական և Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ սկսած  2010 թ.-ից:
ՊՀԾ-ն ակտիվորեն աշխատում է  իր կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության «Կայուն դպրոցական սնունդ» պետական ծրագրին փոխանցելու ուղղությամբ:

Ներկայումս ՊՀԾ-ն ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրում տարրական դասարանների 60,000 դպրոցականների Հայաստանի 10 մարզերից հինգում` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը իրականացնում է մյուս հինգ մարզերում ` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց Ձորում և Արարատում` ընդգրկելով տարրական դասարանների 40,000 աշակերտների:Նշենք, որ նախատեսվում է եկող տարի ազգային ծրագրին փոխանցել Արագածոտնի մարզը: