Միաբևեռ խորհրդարանի ձևավորումն անկայունության նախադրյալներ կստեղծի. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Lenta.ru-ին

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը կոնսոլիդացնում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում, ըստ էության, միակուսակցական խորհրդարան կունենանք՝ միակ քաղաքական միավորի գերիշխանությամբ: Lenta.ru-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Սա, անկասկած, բեկումնային պահ է: Նիկոլ Փաշինյանը կոնսոլիդացնում է իշխանությունը, ինչի արդյունքում Հայաստանում, ըստ էության, միակուսակցական խորհրդարան կունենանք՝ միակ քաղաքական միավորի գերիշխանությամբ: Եվ այդ քաղաքական միավորում մեկ գերիշխող անձ կլինի: Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է երկարատև կայունություն ապահովել: Խորհրդարանական մյուս կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստ չեն նման սցենարի: Բայց սա ճնշվում է մոբիլիզացիոն ռեսուրսով, որը դեռևս ունի Փաշինյանը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ եթե խորհրդարանական կուսակցությունները դեռևս պատրաստ չեն ընտրությունների, ապա դրանց արդյունքները միանգամայն կանխատեսելի են. «Այսօր Հայաստանի ընտրազանգվածն էյֆորիայի մեջ է և պատրաստ չէ առարկայական երկխոսության, ինչը նշանակում է, որ սխալ որոշումների կայացման վտանգը կտրուկ աճում է»:

Հարցին՝ ի՞նչ է նկատի ունեցել, երբ վերջերս ասել է, որ միաբևեռ խորհրդարանի ձևավորումն անկայունության նախադրյալներ կստեղծի, նախկին նախագահը նշել է, որ խոսքն իշխանության և պատասխանատվության մասին է: «Լիարժեք իշխանությունը լիարժեք պատասխանատվություն է ենթադրում: Մեդալի դրական կողմն այն է, որ այսօր տարածված «սաբոտաժ» և «հակահեղափոխություն» բառերը կկորցնեն հասցեատերերին: Գուցե այդ ժամանակ իշխանությունը, վերջապես, կսկսի զբաղվել տնտեսությամբ… Բացասականն այն է, որ նոր քաղաքական մենաշնորհ կձևավորվի, և ոչ մի լավ բան դրանից երկրին չի լինի: Որպես կանոն՝ նման իշխանության նման մենաշնորհն արդյունքում կհանգեցնի լճացման, երկրում կդադարի գործել հակակշիռների համակարգը, ինչը չափազանց կարևոր է իշխանության ճյուղերի հավասարակշռության տեսանկյունից»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Ինչ վերաբերում է այս ամենի արդյունքում ընդդիմության ձևավորմանը, ապա Քոչարյանի կարծիքով՝ կախված ապագա ընդդիմության պահվածքից՝ պարզ կդառնա, թե ով կլինի առաջամարտիկի դերում: Հարցին՝ իրեն տեսնո՞ւմ է այդ դերում, նախկին նախագահը պատասխանել է. «Մտածում եմ այդ մասին»:

«Ես Հայաստանի ապագայի վերաբերյալ լուրջ անհանգստության համար հիմքեր ունեմ: Դա ինձ մղում է ինչ-որ ձևով ազդել այդ գործընթացների վրա: Ժամանակը ցույց կտա, թե որքանով կհաջողվի, բայց, կարծում եմ, իմ անցյալը, ներկան ու փորձն ինձ թույլ կտան զգալի դեր խաղալ հայկական քաղաքականությունում»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: