Բարձր տեխնոլոգիաներ՝ ցածր բյուջեով․ ինչու է կառավարությունը կրճատում գերակա ոլորտի ֆինանսավորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

10 մլրդ դրամով կրճատվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն․ Ֆինանսների նախարարը խոստովանում է՝ վերջին տարիներին կառավարության ծախսերը մեծ աճ են արձանագրել և կարիք է առաջացել աճի տեպը դանդաղեցնել։ 

2021-ից մինչև 2025 թվականը նախարարության բյուջեն աճել է ավելի քան հինգ անգամ՝ 9 մլրդ դրամից հասնելով 47,5 մլրդ-ի։ Թեև 2024-ին, 2023-ի համեմատ, այն 7 մլրդ դրամով նվազել է, 2025-ին, նախորդ տարվա համեմատ, աճել է ավելի քան 29 մլրդ դրամով։ Եթե այս տարի նախատեսվել էր իրականացնել 5 բյուջետային ծրագիր՝ 20 միջոցառումներով, ապա 2026-ին հատկացվող 37,3 մլրդ դրամից 31,2 մլրդ-ով իրականացվելու է 4 բյուջետային ծրագիր՝ 16 միջոցառումներով։ 

Օրերս Փաշինյանը «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը խոսում էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Կառավարության կարևոր հանձնառության մասին։ Այդ դեպքում ինչո՞ւ է կրճատվում գերակա հռչակված ոլորտի ֆինանսավորումը․  պարզվում է՝ Կառավարությունը նախատեսում է կրճատել  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիրը, որի համար նախատեսվում է հատկացնել 21,1 մլրդ դրամ։ Այս տարի նույն ծրագրի համար 32,8 մլրդ դրամ պետք է ծախսվեր։ ԲՏԱ էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիրը մի շարք միջոցառումներ է ընդգրկում՝  պետություն-մասնավոր համագործակցությունից մինչև ՏՏ դասընթացներ և մասնագետների վերապատրաստում։ 

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ նախարարության բյուջեի 10 մլրդ դրամ կրճատումը, թվում է, փոքր թիվ է, սակայն ընդհանուր բյուջեի մեջ այն բավական մասնաբաժին ունի։ Պատգամավորի խոսքով՝ Կառավարությունը ձախողում է ծրագրերը, որն էլ արտահայտվում է բյուջեի վրա։

ԲՏԱ նախարարության ներկայացրած բյուջեն չի ընդգրկում ռազմարդյունաբերության և տիեզերական գործունեության ոլորտը, դրանք ԱԺ-ում կքննարկվեն առաջիկայում։ 

Տարեսկզբին CivilNET-ը պարզել էր, որ Կառավարությունը 2024-ի 9 ամիսներին չի կարողացել ապահովել ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեի կատարողականը․ 2024-ի տարեկան պետբյուջեով ռազմարդյունաբերության ոլորտի համար պլանավորված 5,82 մլրդ դրամից փաստացի ծախսվել էր ընդամենը 1,5 մլրդ-ը, որը կազմում է տարեկան պլանի ընդամենը 25 տոկոսը։ Պարզվել է, որ նախարարությունը ցածր կատարողական է ապահովել էկոհամակարգի և շուկայի զարգացման և Թվային փոխակերպման գործընթացի իրականացման ծրագրերում։ Նկատենք, որ մյուս տարվա բյուջեի հիմնական կրճատումը վերաբերում է հենց այս ոլորտներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան