Երբ և ով է ձեռնադրել դաջվածքով դպիրին․ կողմ ու դեմ փաստարկներ՝  Հովհաննավանքի պատարագին Ռաֆայել Ջուլհակյանի մասնակցության շուրջ 

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ապե դու վերջը ՔՊ ֆուտբոլիստ ես, թե ՔՊ դպիր… վզիդ էլ բան ա կպել։ Ֆեյք ֆեյք ֆեյք պապիկից մինչև աղանդավորների ծես»,- ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում էր արել փաստաբան Միհրան Պողոսյանը՝ կից հրապարակելով մի լուսանկար, որում կիրակի օրը Հովհաննավանքում պատարագի մասնակցած դպիրն է։ Փաստաբանի այս գրառումը լայն տարածում է ստացել սոցցանցում և ԶԼՄ-ներում՝ շեշտադրմամբ, որ դպիրը դաջվածք ունի։ 

Փաստաբանին արձագանքել են մի շարք  ՔՊ-ականներ։ Պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուքում» գրել է․ «Ֆեյք լրագրողները իրական, ձեռնադրված դպիրին կեղծ դպիր են ներկայացնում։ Կեղծը դուք եք, որ նույնիսկ ինքներդ ձեր մասին անկախ կարծիք չեք կարող ունենալ, ֆունկցիոնալ անգրագետներ»:

Իրականում ո՞վ է պատարագին մասնակցած դպիրը։ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի խոսքով՝ նա ՔՊ երիտասարդական կառույցից է։ Պատգամավորի վստահեցմամբ՝ նախկինում չի ճանաչել թիմակցին, միայն վերջերս՝ ֆուտբոլ խաղալիս է հանդիպել։

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբքում գրել է, որ «կեղծ դպիր» ներկայացվող երիտասարդը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Նավասարդ Կճոյանի կողմից որպես դպիր ձեռնադրված Ռաֆայելն է։

«Ռաֆայելը հանդիսանում է դպիր։ Հանդիսանում է նաև ՔՊ ԵԿ անդամ ու շատ բարի մի տղա։ Հասկանու՞մ եք, թե ինչքան սնանկ եք, որ բացի ստից ուրիշ ոչ մի զենք չունեք։ Վաղն էլ կհայտարարեք, որ Կտրիճին մերժող հարյուր հազարավոր ու միլիոնավոր մարդիկ իրականում հոլոգրամա են, գոյություն չունեն ու էդպես ձեզ հույս տալով կապրեք»,- գրել է Ալեքսանյանը։

ՔՊ Երիտասարդական կառույցի ղեկավար Արման Անդրեասյանն էլ գրել է, որ  Ռաֆայել Ջուլհակյանը դպիր է ձեռնադրվել սահմանված կարգով՝ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի միջնորդագրով 2018 թվականին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ։

Ինքը՝ Ռաֆայել Ջուլհակյանը, ֆեյսբուքում հաստատել է, որ  ՔՊ կուսակցության և Երիտասարդական կառույցի անդամ է և Հովհանավանքում, որպես ձեռնադրյալ դպիր, մասնակցել է պատարագին։

Կիրակի Հովհաննավանքում պատարագ էր մատուցում կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանը։ Ներկա էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ ՔՊ-ականներ։ 

Կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով դպիրի դաջվածքին՝ ասաց, որ տեղյակ չէ, ոչինչ չգիտի։ Սա այն դեպքում, երբ հենց նա էր պատարագ մատուցում։ 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ եկեղեցու ավանդույթի համաձայն՝ որևէ հոգևոր սպասավորի պարագայում դաջվածքներն անընդունելի են։

Իսկ կուսակցության անդամ լինելը չի՞ հակասում եկեղեցու կանոնադրությանը՝ հետաքրքրվեցինք տեր Եսայի քահանա Արթենյանից։

«Սովորաբար, դպիրները կարող են, քաղաքական իրենց դիրքորոշումն է որևէ կուսակցության անդամ լինելը։ Ինքը ինչ-որ մի շրջան, կարծեմ, ծառայել է եկեղեցում, հետո դուրս է եկել և վերջին տարիներին ընդհանրապես կապ չի պահել եկեղեցու հետ։ Ծառայի, կամ չծառայի, կապված է նրանից, թե տվյալ եկեղեցու համայնքի հոգևորականը թույլ կտա ծառայել, թե ոչ»,- ասաց քահանա Արթենյանը։

Դաջվածք ունենալու պատճառո՞վ՝ հարցրինք նրանից։

«Ոչ միայն դաջվածքների, նաև նրա համար, որ նա մասնակցել է մի պատարագի, որը արել է կարգալույծ քահանան, ինչի իրավունքն ինքը չուներ, եթե ինքն իրեն համարում է հայ եկեղեցու հավատացյալ և հայ եկեղեցում ձեռնադրված դպիր»,- ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը։

Ռաֆայել Ջուլհակյանը կարող է ծառայել եկեղեցում, եթե ապաշխարի և վերանայի ընթացքը՝ ընդգծեց քահանա Արթենյանը։

Հետաքրքրվեցինք նաև՝ նկատողություն ստանալո՞ւ է։

«Ումի՞ց ստանա, երբ ինքը հոգևոր առումով որևէ համայնքում չի, ինչի՞ համար, երբ որ այս պահի դրությամբ կապ չունի որևէ եկեղեցու հետ։ Ձեռնադրվել է, բայց վերջին տարիներին ինքը որևէ եկեղեցում չի ծառայել, և նրան տեսել ենք Հովհաննավանքում»,- եզրափակեց տեր Եսայի քահանա Արթենյանը։

Արփի Հակոբյան