ՀՀ-Ադրբեջան-Թուրքիա խաղաղությունը համաշխարհային առևտուրը կխթանի. Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Պետք է մի բան ունենալ, որն անցնելու է Չինաստանով, Ղազախստանով, Ակտաուի նավահանգստով, Կասպից ծովով և Բաքվով մտնի Հարավային Կովկաս։ Այստեղ ամենահետաքրքիր մասն է սկսվում. գաղափարի ամենակարևոր մասն այն է, որ պետք է այս բոլոր կապերն անցնեն Վրաստանի միջոցով»,- ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը։

Քաղաքագետի խոսքով՝ այնուհետև ուղիները Վրաստանից Սև ծովի նավահանգստով դեպի Եվրոպա կանցնեն.

«Կա մեկ ճանապարհի գաղափար, երբ ենթակառուցվածքները մտնում են Հարավային Կովկաս, դա չի գնալու Սև ծովով, այլ դեպի Թուրքիա և Թուրքիայով դեպի Եվրոպա։ Սա առաջին հերթին նվազեցնում է ծախսը, որովհետև այս դեպքում մենք փոխում ենք ընդամենը մեկ ճանապարհ, և սա առավել անվտանգ է, քանի որ չենք մտնում Սև ծով։ Եվս մեկ ճանապարհ. հյուսիսային ուղին է Հայաստանի միջոցով, որը կապելու է Կարսը՝ Թուրքիային, Գյումրի-Վանաձոր-Իջևան և հյուսիսային հատվածով Ղազախ քաղաքը՝ Ադրբեջանում»։

Մանրամասները՝ տեսանյութում։