Եղեք հանրային վերահսկող, պահանջատեր, մի գնեք առանց մակնշման արտադրանք. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կոչը

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի ոլորտում՝ 2018 թվականի 9 ամիսների ընթացումում, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է թվով 20 ստուգում:

Իրականացված ստուգումների արդյունքում 11 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել են խախտումներ, իսկ 9 տնտեսվարող սուբյեկտների մոտ խախտումներ չեն հայտնաբերվել:

Նշված ոլորտում խախտումների բնույթը հետևյալն է.

  • արտադրանքն իրացվել է առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի – 1,
  • առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի և մակնշման – 6
  • միայն մակնշման պահանջների նկատմամբ անհամապատաս­խանություններ – 4:

Ստուգումների ընթացքում բացահայտված խնդիրների վերացման և կանխարգելման նպատակով Տեսչական մարմինը իրազեկում հանդիպումներ է կազմակերպել տնտեսվարողների հետ թե Երևանում և թե մարզերում (Արագածոտնի, Վայոց ձորի և Արարատի): Հանդիպումների ընթացքում տնտեսվարողներին ներկայացվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջները, դրանց պարտադիր պահպանման հետ կապված՝ նրանց իրավունքներն ու պարտականությունները, ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը և դրանցում կատարված փոփոխությունները:

Տեսչական մարմինը կոչ է անում բոլոր սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր, չգնել առանց մակնշման և համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության արտադրանք՝ որքան էլ դրանք ունենան մատչելի արժեք: Հայաստանում պետք է ձևավորվի իրացնող-սպառող շուկայական հարաբերությունների մշակույթ, որը կապահովի բացառապես անվտանգ և որակյալ արտադրանքի առկայություն հայաստանյան շուկայում:

Առաջարկությունների և բողոքների համար զանգահարել Տեսչական մարմնի թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարով՝ (010) 23 56 00: