Կեղծ փաստաթղթեր՝ մանկապատանեկան առաջնությունում

Լուրեր

14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է ընթացիկ մրցաշրջանում մինչեւ 14 տարեկանների մանկապատանեկան առաջնության Բ1 ենթախմբում հանդես եկող «Անդրանիկ-05» եւ մինչեւ 16 տարեկանների մանկապատանեկան առաջնության Ա ենթախմբում հանդես եկող «Արտաշատ-03» թիմերում ընդգրկված մի քանի ֆուտբոլիստների փաստաթղթերի համապատասխանության հարցը:

ՀՖՖ–ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետեւյալը.

2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Արարատի մարզի «Արտաշատի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի «Արտաշատ-03» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Թելման Յաղմուրյան) հանդես գալու համար նույն մարզի Լուսառատի միջնակարգ դպրոցի կողմից 3 պատանի ֆուտբոլիստների (Մուշեղ Ղազարյանին, Սուրեն Մոսոյանին և Նարեկ Էմիշյանին) տրվել է կեղծ փաստաթղթեր (կեղծված են ծննդյան տարեթվերը):

2018-19 թթ. մրցաշրջանի մեկնարկից առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիսի թ. 1 մարզադպրոցի»  «Անդրանիկ-05» թիմում (պատասխանատու մարզիչ՝ Սամվել Ասատրյան) հանդես գալու համար նույն մարզի Խաչաղբյուր ու Լուսակունք գյուղերի միջնակարգ դպրոցների կողմից տրամադրված պատանի ֆուտբոլիստների (Արգիշտի Սողոմոնյան, Էդգար Գրիգորյան և Նարեկ Մարգարյան) ծնդդյան վկայականները իրականում պատկանում են այլ երեխաների:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն խստորեն պատժել է կեղծ փաստաթղթերով մանկապատանեկան առաջնություններում հանդես եկող թիմերին, համապատասխան պաշտոնյաններին:

 

ՀՖՖ-ի այս հայտարարությունը համարում ենք հիմք ՀՀ ոստիկանությանը՝ ներկայացված գործերին համապատասխան ընթացք տալու համար: